a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վիլյամ Սարոյանի տունը “տուն վերադարձնելու” ժամանակն է

william-saroyan photo

Կան մարդիկ, ովքեր ապրում են տան մեջ պարզապես նրա համար, որպեսզի ջուր չկաթա իրենց վրա, տաք լինի, հանգիստ և վերջ: Իսկ կան մարդիկ, ովքեր իրենց տան ամեն մի քարի, ծառի ու թփի մասին այնպես են հոգ տանում, այնպիսի սրտացավություն են ցուցաբերում, որ  ուղակի նախանձել կարելի է: Այդպիսիններից էր մեծանուն ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը: Իր բացակայության ժամանակ նա անգամ հարևանին վճարում էր, որպեսզի վերջինս խնամի իր բակի ծառերը: Սա այն մասին, թե որքան էր սիրում ու կարևորում իր տունը մեծանուն հայը…

Իսկ հիմա այն մասին, թե ինչու չենք կարևորում մենք նրա տունը: Այստեղ ամենևին այն 4 պատը չէ, որը կանգուն է  մնացել շուրջ 50 տարի, այլ “թեթև ձեռքով կորցնել” գաղափարն է, որը մեր ազգանունների պես կպչել է մեզ ու պոկ չի գալիս:  20 տարի էլ չի անցել այն օրից, երբ ընդամենը 6000 ԱՄՆ դոլլարով վաճառվեց Թբիլիսիում գտնվող  Սերգեյ Փառաջանովի տունն ու ճակատագիրը մնաց անհայտ: Թումանյանի տունն էլ  մեր այդ նույն հարևան երկրում լավ բախտի չարժանացավ: Դեռևս 1990-ական թվականներին Վրաստանի կառավարությունը տան մի մասը` 120 քմ, որի մեջ մտնում էր Թումանյանի անվան գրադարանը,  հանձնեց վրացի մի իրավաբանի, ոմն ` Արչիլ Լեժավաին, որն էլ 2008 թվականին ցանկացավ վաճառել այն` ընդամենը 25 000 ԱՄՆ դոլարով:

Բայց, գործարքը տեղի չունեցավ, իսկ գրադարանն էլ լուծարվեց. “Եթե 2008 թվականին մենք կարողանայինք վճարել այդ գումարը, ապա գրադարանը պահպանված կլիներ” ափսոսանք է հայտնում Թումանյանի ծոռնուհին: Դե հա, ինչպես ափսոսանք չհայտնել…

Երբ մեծանուն ռուս կոմպոզիտոր Ռախմանինովի Շվեցարական տունը հանվում էր աճուրդի, շատ ժամանակ պետք չէր, որ ռուսները հասկանային ” չէէէէ, մերն է, պետք է մեզ և վերջ”: Ավելին, Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին այս հարցը որակեց որպես ազգային և խնդրին եկավ “տեր կանգնելու” ՌԴ նախագահը: Իսկ խնդիրը նույնն էր և այստեղ արդեն պատվի հարց էր.

– Ռախմանինովը ռուս էր, Ռախմանինովը մտածում էր ինչպես իսկական ռուսը, նա շատ էր ուզում վերադառնալ հայրենիք, անգամ համերգից ստացած իր հոնորարներն ուղարկում էր մարտի տղաներին օգնության ու հենց դրա համար է կարևոր ետ վերադարձնել տունը իսկական “տերերին”: Ասվեց ու արվեց: 18 միլիոն շվեյցարական ֆրանկով ձեռք բերվեց տունը, ու` հենց աճուրդով: Այս օրինակը պետական “խնամքի” մասին է: Մեկ այլ ռուսական օրինակում հայտնի գործարար Ալիշեր Ուսմանովը սեփական նախաձեռնությամբ գնել էր Ռաստրապովիչի ռուսական արվեստի հավաքածուն ու նվիրվաբերել պետությանը: Այս նվիրյալ գործարարն անգամ 2014 թվականին աճուրդի հանված Նոբելյան մրցանակակի մեդալը գնել էր և ետ վերադարձրել հենց այդ մրցանակակը ստացած գիտնականին, ով իր աշխատություններն ու ողջ կյանքը նվիրվել էր քաղցկեղով հիվանդների ուսումնասիրություններին ու բուժումներին: Տպավորիչ է, չէ: Սա էլ` մասնավորի աջակցության ու սրտացավության մասին…

Վիլյամ Սարոյանի տան աճուրդին մնացել են հաշված օրեր: “NBS Default Services” ընկերությունն արդեն նշանակել է օրը. մայիսի 5, առավոտյան ժամը 10:00:

Իրականում սա ազգային հարց է և մենք մեր արմատները ձգելու ու ամրացնելու կարիք ունենք: Մենք մեր սեփական ԵՍ-ը օտարի ես-ից տարբերող ազգ ենք: Ու հիմա, աշխարհասփյուռ հայությամբ միասին պետք է պայքարենք, որ Վիլյամ Սարոյանի տունը “տուն վերադարձնենք”: Համատարած…բոլորով..միասնական…կլինի քաղաքական գործիչ, թե ուղակի բարերար, կլինի իշխանական, թե ընդիմադիր, հայաստանաբնակ հայ, թե սփյուռքում ապրող:  Սա մեր դեմքն է. Վիլյամ Սարոյանն  իմ ու քո համար է կռիվ տվել իր գրչով, իմ ու քո անունը բարձր պահելու համար է գիշեր ցերեկ ստեղծագործել: Հիմա հերթը մերն է: Սեփական արժեքներին տեր կանգնելու ժամանակն է:

Culture.AM-ը, լինելով հայ մշակույթի, գիտության և կրթության զարգացման կայք,կոչ է անում, միևնույն ժամանակ խնդրում  բոլորին անտարբեր չմնալ, միանալ այս նախաձեռնությանն ու մեր ուժերի ներածին չափով պայքարել Ֆրեզնոյում գտնվող “հայկական հողի համար”: Գնել այն, դարձնել թանգարան ու այս անգամ արդեն մեր իսկ ձեռքով ջրել այն ծառերը, որոնք զարդարում են Սարոյանական այգին:

Աշխարհի լավագույն մրցանակաբաշխություններց երկուսի` Օսկարի և Պուլիցերյան մրցանակակրի տունը ԵՍ ու ԴՈՒ ենք շեն պահելու…Միասին Կարող ենք ու Պարտավոր ենք….

“Սարոյանի տունը մեր տունն է” նախագծի ֆինանսավորման ակցիան կմեկնարկի ապրիլի 28-ից, Culture.AM- ի կայքի նախագծերի բաժնում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0