a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Վրաստանի մայրաքաղաքում արդեն 101-րդ անգամ նշվել է Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող “Վարդատոնը”

Culture.AM Tbilisi

Ավանդաբար, ամեն տարի Թբիլիսիում` Վրաստանի մայրաքաղաքում,  մայիսի վերջին կիրակին նշվում է իբրև Սայաթ-Նովայի հիշատակի օր` «Վարդատոն» ձեռնարկով։ Դա մի ձեռնարկ է, որն ամբողջովին նվիրվում է աշուղական երգի ռահվիրա Սայաթ-Նովային։ Այն առաջին անգամ տոնել են 1914 թ. Թբիլիսիում` Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ։ Այդ օրը, Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տոնի մասնակիցները գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրիմին, ըմբոշխնելու նրա թողած հրաշալի ժառանգությունը։

Այս տարին էլ բացառություն չէր։ Երեկ՝ մայիսի 31-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հավաքված բազմաթիվ վիրահայերի համար հնչել են Սայաթ-Նովայի մի շարք ստեղծագործություններ, ինչպես նաև ելույթ են ունեցել պարային խմբեր, ինչպես փոխանցում է Արցախպրես-ը։
Քանի որ Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման պատճառով գերեզմանը փակ է, տոնի առթիվ մարդիկ այս տարի վարդեր են դրել Սայաթ-Նովայի քամանչայի հուշարձանին։
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքերով` վիրահայերը գնալով ավելի ակտիվ են մասնակցում այս միջոցառմանը:
«Ամեն տարի տարբեր է: Ընդհանուր առմամբ վրացահայությունը վերջին տարիներին ավելի աշխույժ է, դա երևում է և՛ միջոցառումներին մասնակցելու առումով, և՛ կազմակերպչական առումով․ կամաց-կամաց հասարակական կազմակերպություններ են ստեղծվում, և դա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը կամաց-կամաց սկսում է գործել: Բայց եթե ասենք, որ մեր սպասածից ավել է, այդպես չէ, բայց շուտով ավել կլինի», -ասել է սրբազանը և հավելել, որ դրական տենդենց, միանշանակ, տեսնում են, բայց բոլոր դեպքերում այդ միջոցառումներն անցողիկ են։

Նրա խորին համոզմամբ, պետք է ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք ամենօրյա աշխատանքով կպահպանեն հայկականությունը, և աշխատանքի բերումով արդեն նկատելի է, որ հայերն արդեն դրան են գնում։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0