a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/12/2014

Տիգրան Մեծին էկրանավորելով՝ օտարներին կապացուցեինք, որ մենք էլ ենք տիրել

default

Տիգրան Մեծին էկրանավորելով՝ օտարներին կապացուցեինք, որ մենք էլ ենք տիրել

Այս օրերին, դիտելով ռուսական ՀՁՀ ալիքով «Եկատերինա» բազմասերիանոց ֆիլմը, ակամա մտածեցի ահա թե ինչի մասին: Խոսում ենք երեքհազարամյա հայ մշակույթի եւ փառահեղ պատմության մասին, բայց արի ու տես, որ անկախ Հայաստանում ոչ մի արվեստագետի, պետական գործչի կամ բուն մշակույթի նախարարության մտքով անգամ չի անցնում մարմնավորել որեւէ գեղարվեստական ֆիլմով մեր պատմության ամենափայլուն ու վեհ էջը՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանը, երբ հայերը իրոք ունեին «ծովից ծով» Հայոց կայսրություն: Դա կարող էր լինել մի ֆիլմ, որը ցուցադրելով աշխարհով մեկ, կապացուցեինք օտարներին, որ մենք էլ ենք տիրել, այլ ոչ թե միայն տրվել, մենք էլ ենք հրամայել, այլ ոչ թե միայն ենթարկվել ուրիշների կամքին ու հրամաններին… Թե չէ այս անխիղճ աշխարհը կարծես թե վերջնականապես գալիս է այն համոզմունքին, որ ժամանակակից հայերն ու Հայաստանը կիսասոված, թշվառ ու դեռ «զարգացող» մի ազգ ու երկիր են, որոնք մուրում են երկրագնդով մեկ իրենց ապրուստը, դեգրադացիայի ճանապարհը բռնած… Միայն թե տեսնեք, ինչ ահավոր վիրավորական կարծիքներ ու մտքեր են արտահայտում մեր ազգի ու երկրի մասին «լայն մասսաները», օրինակ, ռուսաստանյան սոցիալական ցանցերում… Առանց զայրույթի դրանք հնարավոր չէ կարդալ… Պետք է կտրուկ փոխել այդ կարծրատիպը գոնե մշակույթի, կինոյի ու TV արվեստի միջոցով:

Մանրամասները՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0