a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տոկիոյում մեկնարկեց Հայկական մշակույթի շաբաթը՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Culture.AM Տոկիո

Երեկ՝ մայիսի 19-ին, Տոկիոյի «Դայկանյամա Հիլսայդ տերաս» միջոցառումների սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ճապոնական կոմիտեի աջակցությամբ մեկնարկեց Հայկական մշակույթի շաբաթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը: Հյուրերին ներկայացնելով մշակութային շաբաթվա ընթացքում նախատեսված միջոցառումները՝ դեսպանը նշեց, որ Հայկական մշակույթի շաբաթը նպատակ ունի ճապոնացի հասարակությանն առավել ճանաչելի դարձնել Հայաստանը՝ իր պատմությամբ ու արվեստով: Նա գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ միջոցառմանը հայկական մշակույթը ներկայացվում է ոչ միայն հայ, այլև ճապոնացի արվեստագետների աչքերով, ինչն արդեն իսկ հայ-ճապոնական մշակութային մերձեցման վկայություն է:

Մշակույթի շաբաթվա ընթացքում ցուցադրվելու են հայ և ճապոնացի ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, ինչպես նաև Տոկիոյի տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Սասանոյի և Վասեդա համալսարանի պրոֆեսոր Մորիի՝ հայկական եկեղեցիները պատկերող լուսանկարները` «Հայկական քրիստոնեական ճարտարապետությունը» և «Այցելելով աշխարհի հայկական եկեղեցիներ» խորագրերով: Առանձին սրահում կներկայացվեն «Կյոտոյի Սեյկա» համալսարանի պատվավոր պրոֆեսոր Նագաոկայի աշխատանքները, ով արդեն մի քանի տարի է Հայաստանում ճապոնական Տակու-հոն մեթոդով պատճենագրում է հայկական խաչքարերը:

Կցուցադրվեն նաև հայ երեխաների մի քանի տասնյակ աշխատանքներ: Հայոց ցեղասպանության տարիներին միջազգային մամուլի անդրադարձերի առաջին էջերի պատկերներով ճապոնացի հասարակությանը կներկայացվի աշխարհի արձագանքն ու վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը, կներառվեն նաև ճապոնական տպագիր նյութերի սակավաթիվ անդրադարձերը՝ հեղինակների կենսագրությամբ:

Մշակույթի շաբաթվա ընթացքում անցկացվելու են նաև Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև հայ ճարտարապետության ավանդույթներին նվիրված դասախոսություններ ճապոնացի մասնագետների կողմից, այս մասին տեղեկացրել է Magaghat․am-ը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0