a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տոնական համերգ օպերայում՝ նվիրված Հանրապետության օրվան

Culture.AM May 28

Հաղթանակի և խաղաղության, Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկության համաձայն՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հանրապետության օրվան նվիրված համերգ՝ «Սարդարապատ. Հաղթանակի ղողանջներ» խորագրով։
Ծրագրում ընդգրկված են ազգային-հայրենասիրական երգեր ու պարեր, հերոսապատման դրվագները ներկայացնող խորեոգրաֆիկ պատկերներ:

Համերգին կմասնակցեն հանրապետության լավագույն պարային համույթներ և անհատ կատարողներ՝  «Սարդարապատ», «Բերդ» պարային, «Ակունք» ազգագրական համույթները, «Զորական» երգչախումբը, ինչպես նաև երգչուհի Ալլա Լևոնյանը, Համլետ Գևորգյանը, Մրոն և այլք։
Տոնական համերգի ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը:

Համերգը տեղի կունենա մայիսի 28-ին, ժամը 19:30-ին։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0