a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ցեղասպանությանը նվիրված «Կարմիր կարկուտ» ինստալյացիայով Հայաստանը կներկայանա Պրահայի 13-րդ Քվադրինալեին

platform_scenography

Չորս տարին մեկ անցկացվող «Քվադրինալե» փառատոնը բեմական ձևավորման աշխարհի խոշորագույն փառատոնն է, որը կազմակերպում են Չեխիայի մշակույթի նախարարությունն ու Եվրոպական միությունը:  1967-ից ի վեր Քվադրինալեին իրենց աշխատանքներով ներկայացել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, ժոզեֆ Սվոբոդան, Ռոբերտ Ուիլսոնը և այլք:

Հայաստանը Պրահայի Քվադրինալեին առաջին անգամ մասնակցել է 2011-ին բեմանկարիչ Նելլի Բարսեղյանի ջանքերով: Այս տարի ևս մեր երկիրն իրավունք ստացավ մասնակցելու․այս անգամ«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով, որի հեղինակ-համադրողներն են բեմանկարիչներ Լիլիթ Ստեփանյանը և Նելլի Բարսեղյանը, երաժշտության հեղինակ՝ աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանն ու լուսանկարիչ, ռեժիսոր Վահան Ստեփանյանը։

Նախագիծն իրականացվում է «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության աջակցությամբ:
«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիան ստեղծվել է Տիգրան Համասյանի երաժշտության և հայերին Ցեղասպանության ժամանակ օգնություն ցուցաբերած նորվեգուհի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից արված մեկ վավերագրական լուսանկարի փոխազդեցության արդյունքում:

Նշենք, որ Պրահայի 13-րդ միջազգային Քվադրինալեին կկայանա հունիսի 18-28-ը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0