a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառում

Mindiaspora_event

Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի  է ունեցել «Պատմում են Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները» խորագրով միջոցառումը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշել է.

-Սիրելի՛ հայրենակիցներ, 102 տարի առաջ Օսմանյան Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Մեր հայրենակիցներից շատերը տեղահանվեցին և բռնեցին գաղթի ճանապարհը: Բայց հայ ազգը ապրեց, արարեց և այսօր մենք ավելի քան 10 միլիոն ենք: Ցեղասպանությունը վերապրածների չորրորդ սերունդը՝ ծով դարձած հայ երիտասարդությունը, առանց վախի պահանջում է մեր Հայ Դատի արդարացի լուծումը»:

Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել այն օտարազգի մտավորականներին, ովքեր գրում և տպագրում են գրքեր 1915թ. Հայոց ցեղասպանության մասին:

Ցեղասպանությունը վերապրածների շառավիղները ներկայացրել են իրենց գերդաստանների պատմությունները: Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը իր ընտանիքի պատմությունը ներկայացնելու հնարավորության համար, պատմել է, թե ինչպես է մեծ մայրը Եփրատի ավազների վրա զավակներին սովորեցրել գրել «Ես հայ եմ» նախադասությունը՝ հետագայում, իրար կորցնելու դեպքում, ճանաչելու նպատակով:

Գրող Սոսի Գևոնյանը նշել է, որ իր մեծ հայրը ծնվել է Կեսարիայում, ինքը՝ Դամասկոսում, այնուհետև գաղթել են Բեյրութ, Իսպանիա, ԱՄՆ և վերջապես հիմա իր ընտանիքով տեղափոխվել է Հայրենիք:

-Ես երջանիկ եմ, որ վերջապես հաստատվեցի իմ երազած դրախտավայր Հայաստանում, – հավելել է նա:

«Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, պատմելով իր մեծ հոր և մոր պատմությունը՝ շնորհակալություն է հայտնել նախարարին և նախարարությանը հայկական մշակույթի պահպանությանն ուղղված իր գործունեությունը բարձր գնահատելու և  «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրելու համար:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսիսյանը խոսել է Մարաշից տեղահանված իր ընտանիքի մասին: Իսկ դասախոս Հրաչուհի Պողոսյանը ներկայացրել է իր գերդաստանի՝ Վասպուրականից գաղթելու պատմությունը և այդ մասին իր գրած՝ «Վասպուրականի գերդաստանի մը պատմությունը» գիրքը:

Հայոց ցեղասպանության մասին իրենց գերդաստանների հիշողությունները ներկայացրել են նաև իրաքահայ հայրենադարձ Վարանդ Պետրոսյանը, պատմաբան, Անի Ֆիշենկչյանը և արգենտինահայ Լուիզա Հազարյանը: Նրանք հավաստիացրել են, որ Ապրիլի 24-ը մեզ բոլորիս պետք է մտածելու առիթ տա՝ ինչ ենք անում 1,5 միլիոն զոհերի հիշատակը անմահ պահելու համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0