a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ցեղասպանությունը վերապրած որդեկորույս մայրերի հայերեն և թուրքերեն երգերը

Culture.AM SONG5

Մայիսի երկրորդ կիրակի օրը Թուրքիայում նշվում է մայրերի տոնը: Այս ավանդույթը սկզբնավորվել է ԱՄՆ-ում՝ 1914թ., այնուհետև տարածվել ողջ աշխարհում: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթն այս առնչությամբ իր հարգանքի տուրքն է մատուցում հատկապես մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ մայրերին, որոնց բաժին է ընկել այդ արհավիրքի ամենամեծ բեռն ու ամենածանր վիշտը: Այդ վիշտն իր արտացոլումն է գտել նաև երգերում: «Վերժինե Սվազլյան հիմնադրամի» կողմից գրանցված երգերի ու ողբերի մեջ կան և հայերեն, և թուրքերեն ստեղծագործություններ:
Ermenihaber-ի փոխանցմամբ «Ակոսը» ներկայացնում է մասնավորապես որդեկորույս մայրերի  ցավն արտահայտող երգերը, որոնցից են «Urfa’nın Etrafı Dumanlı Dağlar» («Ուրֆայի շուրջը մշուշոտ լեռներ»), «Ben Yavrumu Özlerim» («Կարոտում եմ բալիկիս»), «Ah keşke doğmayaydım, yavrumun anası olmayaydım» («Ախ երանի չծնվեի, ձագիս մայրը չդառնայի»):
«Ուրֆայի շուրջը մշուշոտ լեռներ»
(1985թ գրանցվել է Հակոբ Գյուրջյանի կողմից)
Ուրֆայի շուրջ մի եղնիկ է շրջում,
Իր ձագին կորցրած, փնտրում է նրան,
Եղնիկ, իմ սիրտն էլ քոնի պես խոցված է,
Փնտրեցի, սակայն վերքիս դարման չգտա:
Ուրֆայի շուրջը մշուշոտ լեռներ,
Թույլ տվեք անցնեմ, մշուշոտ լեռներ,
Որդիս հեռվում է,
Լալիս, ճչում է:
«Կարոտում եմ բալիկիսս»
(Անիցա Թոքաթլյան, 1988թ)
Ոտքի կանգնեմ, մեջքիս գոտին չարձակեմ,
Զավակիս խոսքերը կրծքիցս թող չթափվեն:
Զավակիս խոսքերը՝ թույնից էլ դառը:
– Մի լար, մայրիկ, ես էլի կգամ,
Տասնհինգ օրվա մեջ երազիդ կգամ:
«Ախ երանի չծնվեի, ձագիս մայրը չդառնայի»
(Ազգանուշ Աբիկյան, 1986թ)
Երանի քար լինեի, սանդուղքի տակ լինեի,
Երբ որդիս ելներ-իջներ, նրա ոտքը համբուրեի:
Ախ երանի չծնվեի, ձագիս մայրը չդառնայի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0