a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
14/05/2015

Քանի որ 1000 դրամանոց «դերասաներ» շատ են հայտնվել, սպասում եմ ինձ հարմար հրավերին. Հայկ Աֆրիկյան

Culture.AM Hayk A.

Մի շարք սերիալներից և գեղարվեստական ֆիլմերից հայտնի Հայկ Աֆրիկյանն, ով բավական ժամանակ է` չի նկարահանվում որևէ նախագծում, այս պահին զբաղված է իր դերասանական ստուդիայով: «Մեր ստուդիայում սովորող ապագա դերասաններն ու ռեժիսորները նախ և առաջ պետք է լինեն գրագետ և շնորքով: Հանուն փողի` անտաղանդ, անորակ մարդուն իմ ստուդիայում չեմ ընդունի: Իմ երեխաները տարբերվում են շատ-շատ ստուդիաների սաներից»,- նշել է  Հ. Աֆրիկյանը։

Հայկ Աֆրիկյանը գտնում է, որ դերասանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, նույնիսկ այդ տարածված խանգարող տեդենցին. «Դրասանը պետք է պատրաստ լինի նույնիսկ ամենավատին: Բայց, իհարկե, դժվար է: Մարդիկ չգիտեն, ներքին աշխարհն ինչ է, չեն ճանաչում Ստանիսլավսկուն կամ մյուս գրողներին: Մի քիչ գիտեն Թումանյանին ու Շեքսպիրին: Լսել են նրանց մասին… Ինչ արած, որքան էլ դժվար է, կարևորն այն է, որ անցողիկ է: Հավատում եմ, որ մի օր ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Երիտասարդ դերասանը թատրոնից հեռացել է դեռևս 2005 թվականին: Սակայն, շատերի պես, իր հեռանալը չի մեկնաբանում նվազագույն աշխատավարձի առկայությամբ: «Թատրոնն ինձ համար մի ուրիշ աշխարհ է, սակայն, ցավոք սրտի, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից դուրս եկա, քանի որ այն ժամանակ հրավեր ստացա որպես մենակատար հանդես գալ AM խմբում: Խումբը երեք հոգուց էր բաղկացած, փոփ ոճում էինք ստեղծագործում: Երգը միշտ է իմ հոգում: Ինչ վերաբերում է թատրոնի ցածր աշխատավարձին, ապա յուրաքանչյուր թատերական գործիչ պետք է գիտակցի, որ գումարն առաջնայինը չէ այս ոլորտում»,- նշեց նա:

Մանրամասները՝ Aysor.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0