a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Քարանձավները զբոսաշրջության համար վարձակալելու մրցույթ

qarandzav

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Մագելանի» (Գնեշիկ), «Արենի 1» (Արենի ), «Արջի, «Մոզրովի» (Արփի) և «Քարե դռներ» (Աղձք) քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար: Այս քարանձավները պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ են։ Այդ մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանի տեղեկացմամբ, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ հարցը մանրազնին քննարկելուց հետո ընտրվել են պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող դիտարժան այն քարանձավները, որոնք հնարավոր է օգտագործել զբոսաշրջության նպատակով՝ առանց խախտելու անվտանգության կանոնները:

Մշակույթի նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովին ներկայացվող հայտին կից ծրագրային փաթեթում, ըստ նրա, պետք է ամրագրված լինեն անվտանգության, էկոհամակարգերի, առկա հնագիտական միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև տեղեկություններ ֆինանսական ներդրումների վերաբերյալ:

Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական, իրավաբանական անձիք, նախատեսվում է նաև համատեղ օգտագործման հնարավորությունը: Հայտերի ընդունման համար սահմանված է 45-օրյա ժամկետ:
Մարտի 28-ին հայտարարված մրցույթի վերաբերյալ հայտարարություը տեղադրված է Մշակույթի նախարարության` mincult.am և պաշտոնական հայտարարությունների՝ azdarar.am կայքէջերում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0