a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի

09787F8F-8C50-46C1-A53C-F27060F1264C_cx0_cy3_cw0_mw1024_s_n_r1

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Կոնստանտին Գարիի Օրբելյանը ծնվել է 1956 թ. Սան Ֆրանցիսկոյում, Սյունյաց Օրբելյանների իշխանական տոհմից սերած ընտանիքում: Չորս տարեկանից արդեն սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիային կից մանկական երաժշտական դպրոցում, իսկ որպես դաշնակահար դեբյուտով հանդես է եկել 11 տարեկանում՝ Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական բարձրագույն դպրոցը:

1980-90 թթ. որպես վիրտուոզ դաշնակահար 750 համերգային ելույթներ է ունեցել  մի շարք հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում։ Ամերիկյան հանրահայտ երաժիշտների հետ շրջագայել է ռուսական երաժշտական կենտրոններում և ռուս արտիստների հետ՝ Հյուսիսային Ամերիկայում:

Շոտլանդական թագավորական ազգային նվագախմբի և դիրիժոր Նեեմե Յաարվիի հետ նրա ձայնագրած Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը Միացյալ Թագավորությունում արժանացել է «Տարվա լավագույն կոնցերտի ձայնագրություն» մրցանակին։

Դաշնակահարի փայլուն կարիերային զուգահեռ Կ. Օրբելյանը մեծ գործունեություն է ծավալել նաև օպերային արվեստում, հանդես գալով որպես դիրիժոր և գեղարվեստական ղեկավար: 1991-2009 թթ. եղել է Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2010 թ. ղեկավարել է Պ. Սլոբոդկինի թատերա-համերգային կենտրոնի կամերային նվագախումբը: 2013-ից համարվում է Վոլգոգրադի «Ցարիցինյան օպերա» պետական թատրոնի գլխավոր պրոդյուսերը, հրավիրյալ գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2014-ից ղեկավարում է Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը:

Կ. Օրբելյանը հաճախ է համագործակցում աշխարհահռչակ այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են՝ Էվա Պոդլեսը, Գալինա Գորչակովան, Ռոբերտո Ալանիան, Ռենե Ֆլեմինգը, Սոնդրո Ռադվանովսկին: Համագործակցության արդյունքն են «Դելոս» ֆիրմայի թողարկված երեք տասնյակ ձայնասկավառակները: Այս շարքում Դմիտրի Խվորոստովսկու հետ իրականացված «Որտեղ եք, իմ եղբայրներ» և «Մոսկովյան գիշերներ» ձայնագրությունները ներկայացվել են բազմաթիվ շրջագայությունների ժամանակ և կենդանի հեռարձակմամբ, այդ թվում՝ Մոսկվայի Կարմիր հրապարակից։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0