a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/02/2015

Օտարազգի ունկնդիրները Կոմիտասյան պատարագը նկարել ու «յութուբ» են «գցել»

Komitasyan_patarag

«Հովեր» պետական կամերային երգչախումբը հունվարի 22-ից փետրվարի 5-ը, «Հովերի» գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի խոսքով, մեկնարկային համերգային շրջագայություն է ունեցել: Երկու համերգ կայացել է Ֆրանսիայում, երեքը՝ Էստոնիայում, մեկ համերգ էլ՝ Սանկտ Պետերբուրգում: Էստոնիայում «Հովեր» երգչախումբը մասնակցել է «Մուստոնեն ֆեստ» հեղինակավոր փառատոնին, որը էստոնացի հայտնի երաժիշտ Անդրես Մուստոնենի անունով է: Մուստոնենը Hortus Musicus հանրահայտ անսամբլի հիմնադիրն է, ճանաչված դիրիժոր, միջնադարյան եւ բարոկկո ոճի երաժշտության գիտակ, Բեռլինի, Վարշավայի, Լոնդոնի, Երուսաղեմի եւ այլ երաժշտական մայրաքաղաքների փառատոների սպասված հյուր: «Միշտ բարձրակարգ երաժիշտներ են մասնակցում «Մուստոնեն ֆեստին», այս անգամ նաեւ «Հովերն» էր ներգրաված: Մեր համերգի առաջին բաժնում Կոմիտասյան պատարագն է հնչել, երկրորդ բաժնում՝ կոմիտասյան աշխարհիկ խմբերգեր եւ «Հովեր» երգչախմբի անդամների մի քանի մշակումներ»,- նշեց տիկին Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ իրենց համերգները կշարունակվեն այլ երկրներում նույնպես: Խմբավարի խոսքով, «Հովերի» բոլոր համերգները ընթանում եւ ընթանալու են Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ եւ «Քեզ հետ Հայաստան» խորագրի ներքո:

 

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0