a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Օրբելի եղբայրների տուն-թանգարանի հիմնադրման 35-ամյակին

middle_82048b1c24ad002e2dad9f83886d4f64

1972 թվականին ՀԽՍՍՀ Մինիստրների խորհրդի հուլիսի 21-ի թիվ 43 որոշմամբ Օրբելի եղբայրների հիշատակը հավերժացնելու նպատակով՝ տունը, որտեղ ծնվել է ակադեմիկոս Լևոն Օրբելին, վերածվել է տուն-թանգարանի։ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը բացվել է 1982 թվականի հուլիսի 6-ին՝ ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակի միջոցառումների շրջանակում՝ Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում` Ծաղկաձորում: Տուն-թանգարանի խորհուրդն է պահպանել և սերունդներին փոխանցել այն հոգևոր արժեքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են Օրբելի եղբայրների անվան հետ։ Թանգարանը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո։

ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի տեղեկության համաձայն՝ ս. թ. հունիսի 27-ին, ժամը 13:00-ին, կկայանա Օրբելի եղբայրների տուն-թանգարանի հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառում:

Հոբելյանական հագեցած միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև Հովսեփ Օրբելու և Կամիլլա Տրեվերի հեղինակած՝ 1936 թվականին Լենինգրադի Պետական էրմիտաժի կողմից հրատարակված «Ճատրակ» գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը, որն իրականացրել է տուն-թանգարանի աշխատակազմը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0