a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մշակույթի նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մի շարք համատեղ նախագծեր

Armenia_France

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա մեծ համերգ, որում կհնչեն Ազնավուրի երգերը. հիմնականում՝ օպերային և էստրադային երգիչների զուգերգերով։ Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

-Եթե այս համերգը հաջողվի, իսկ ես չեմ էլ կասկածում, կարող ենք այդպիսին կազմակերպել նաև Ֆրանկոֆոնիայի հայաստանյան գագաթնաժողովի օրերին՝ ծրագրում ընդգրկելով նաև Ֆրանսիայի, ֆրանկոֆոն երկրների օպերային ու էստրադային երգիչների կատարումները,- մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ցանկություն-առաջարկն ուղղված էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեին։
Բացի դրանից, կողմերը զրուցել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա՝ 2018թ. գագաթնաժողովը Հայաստանում նախապատրաստելու հարցերի շուրջ:
Ֆրանսիայի դեսպանն իր կողմի աջակցությունն է առաջարկել, որպեսզի Լիոն քաղաքի Լույսի տոնի նմանությամբ «լուսային շքերթով» այդ օրերին հագեցվեն Հայաստանում պատմամշակութային մի շարք հնավայրեր, որտեղ հնագիտական պեղումներ են անցկացնում հայ-ֆրանսիական արշավախմբերը. օրինակ, «Էրեբունիում», որի 2800-ամյակն է լրանում այդ տարի։ Առաջարկը ողջունելով, նախարարն ավելացրեց, որ լուսային այդ ձևավորումը կարող է գործածվել նաև «Էրեբունի-Երևան» հոբելյանական տոնակատարությւնների ժամանակ։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Հայաստանի մշակույթի նախարարության առաջարկած խոշոր միջոցառումներից են՝ ֆրանսերեն օպերայի պրեմիերա, Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների հրատարակած ֆրանսերեն գրքերի տոնավաճառ-ցուցահանդես, Ֆրանկոֆոն երկրներից երգիչների համերգ, Արտավազդ Փելեշյանի «Տարերք» ֆիլմի ցուցադրությունը, եթե մինչ այդ Փարիզում ավարտված լինեն նկարահանումները, և ֆիլմը պատրաստ լինի։

Նախարար Ամիրյանը դեսպան Շարպանտիեին տեղեկացրել է նաև, որ այս տարի Հայաստանը Կաննի կինոփառատոնին առավել ներկայանալի տաղավար է ունենալու՝ հույսով համատեղ կինոարտադրության ավելի շատ գործընկերներ ձեռք բերել, որոնց համար բարենպաստ պայմաններ են ստեղծվելու «Կինոյի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0