a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
18/04/2015

Ֆրանսահայ դերասանը Հայոց ցեղասպանությունը նմանեցնում է երբեք չսպիացող վերքի

Culture.AM Simon Abgarian

Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը «Ֆրանսահայերի պատմությունը» հաղորդման շրջանակում խոսել է Հայոց ցեղասպանության մասին, անդրադարձել իր անցյալին, նախնիների պատմությանն ու կոչ արել Թուրքիային ճանաչել նախորդ դարասկզբին կատարած ոճիրն ու նոր էջից սկսել իր պատմությունը:

Artsakhpress- ի փոխանցմամբ  Աբգարյանը շեշտել է, որ Հայոց ցեղասպանությունը նման է մի վերքի, որը չի սպիանում եւ թույլ էլ չի տալիս մոռանալ կատարվածը: «Այդ վերքը բաց է: «Անհնար է մոռանալ այդ ցավն, ու այն պետք է ապագա սերունդներին, այդ թվում՝ թուրքերին, հիշեցնի 100 տարի առաջվա կատարվածը: Այն պետք է պահանջի, որ նման դեպքեր հետագայում այլեւս երբեք չկրկնվեն»,- ասել է Աբգարյանը:

Խոսելով Թուրքիայի մասին, դերասանն առավելապես իր խոսքը կառուցել է ապագայի գաղափարի վրա` շեշտելով, որ  Թուրքիայում այսօր կա քաղաքացիական հասարակության, մի սերունդ, որը ընդունում է իր նախնիների կատարածը:

«Հայ եւ թուրք հասարակություննեը պետք է իրենց ապագան կառուցեն արդարության հիմքի վրա»,- ընդգծել է նա:

Ավելին՝  Artsakhpress.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0