a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/04/2015

Ֆրանսիահայ կոմպոզիտոր. Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Culture.AM Paris9

News.am-ի փոխանցմամբ ֆրանսիահայ կոմպոզիտոր Անդրե Մանուկյանը պատմել է իր հայկական արմատների, Զմյուռնիայից եկած նախնիների մասին, որոնք կրկին վերադարձել են՝ հույսով, որ ամեն ինչ կարգավորվել է… Երրորդ սերնդի ներկայացուցիչ ներգաղթյալ Մանուկյանը հայերեն ավելի վաղ է սկսել խոսել, քան ֆրանսերեն: 

“Մորս հարազատները Թուրքիայից են, Սաքարիայից: Նրանք չեն ապրել ցեղասպանության դաժանությունները, քանի որ հասցրել են ավելի վաղ փախչել: Մորական կողմից պապս, որը քաղաքապետ է եղել, ամեն ինչ ժամանակին է զգացել: Հայրս ծնվել է 1920 թվականին, Զմյուռնիայում: Թուրքերը սպանել են նրա եղբորն ու քրոջը, իսկ պապիս բանակ են զորակոչել՝ ռուսների դեմ կռվելու: Սիբիրում նա գերի է ընկել, իսկ երբ վերադարձել է, չի կարողացել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Նրա կինը 7 եղբայրների եւ քույրերի, ծնողների եւ երեխաների հետ աքսորվել է: Բոլորը շուտով մահացել են՝ բացի իմ տատից, ով հաղթահարել է Սիրիայի Դեր Զորի անապատով տեղահանությունը: Բուլղարիայում ապաստան գտած տատս ու պապս որոշել են վերադառնալ Զմյուռնիա՝ կարծելով, որ ամեն ինչ կարգավորվել է: Երկու տարի անց նույնն է տեղի ունեցել: Այս անգամ նրանք որոշել են մեկընդմիշտ լքել քաղաքը: Նրանք հայտնվել են փախստականների ճամբարում: Այնտեղ Կարմիր Խաչի ֆրանսիացի աշխատակիցներն ասել են, որ Ֆրանսիայում աշխատուժի կարիք ունեն: Եվ նրանք մեկնել են: Ցեղասպանության մասին պատմություններից հորս դեմքը քարանում էր: Նա ցանկանում էր, որ մենք հասկանանք ու հիշենք, թե ինչ են նշանակում այդ սարսափները: Նա այդ ավելի ուշ է հասկանել, երբ 1980-ականներին իմացել է ASALA-ի գործողությունների մասին: Եվ երբ առաջին անգամ հեռուստացույցով թուրք զինվորականների է տեսել՝ հայերի գլուխների հետ լուսանկարվելիս”:

 

Ավելին՝ News.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0