a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

12 օր է, ինչ ակտիվիստները պայքարում են հանուն Թուրքիայում գտնվող “Արմեն ճամբարի” գոյության

211574

Culture.AM-ում մենք արդեն անդրադարձել էինք “Արմեն ճամբար” անունով հայտնի հայկական որբանոցի քանդման թեմային: Եվ ահա, թուրքական T24.com.tr հեղինակավոր կայքի փոխանցմամբ, արդեն երկու շաբաթ է, ինչ ակտիվիստները, ովքեր պահանջում են որբանոցը ետ վերադարձնել հայկական կողմին, գիշերում են հենց ճամբարում:

-Փորձ արվեց 1915 թվականի Ցեղասպանությունը Հրանտի, Սևակի, Մարիցայի հետ պատահածի նման շարունակել «Արմեն ճամբար»-ում: Մեր ժողովրդի կամքով այս հարձակումը դադարեցվեց: Այստեղ մեր գոյությունը չի սահմանափակվում միայն մի շինություն պահպանելով: Մենք կրկին հիմնելու ենք Հրանտից մեզ ժառանգություն թողնված համատեղ կյանքի և համագործակցության մշակույթը, այս ճամբարում ենք ցանելու նոր կյանքի սերմերը»,- նշվում է նախաձեռնության անդամների հայտարարության մեջ:

Ակտիվիստների խոսքով, թույլ չեն տալու, որ քանդվի այս ճամբարն ու ավելի, որ հարցը նախընտրական պայքարի հարց դառնա:

Նշենք, որ ի պաշտպանություն որբանոցի ակցիան կազմակերպում է “Նոր Զարթոնք” հասարակական- քաղաքական ընկերության կողմից:

Թուրքական բոլոր լրատվամիջոցները, որոնք այցելում են ճամբարի հարակից տարացք, նրանց դիմավորում է մեծ պոստեր՝ վրան գրված  “Հայեր, բարի գալուստ Արմեն Ճամբար”: Այս կերպ հայերը փորձում են նման կերպով բարձրաձայնել խնդիրը, ավելին, տարածքում նրանք անցկացնում են ֆորումներ, սեմինարներ, համերգներ:

- Չի լռում հայի ձայնն այստեղ արդեն երկու շաբաթ, -նշում են թուրքական լրատվամիջոցները

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0