a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

30 հազար երեխա փրկած կինն «Ավրորա»-ի դափնեկիր

17359_b

Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Երևանում կայացել է միջազգային մարդասիրական «Ավրորա» (Aurora Prize for Awakening Humanity) մրցանակի առաջին արարողությունը:

Հեղինակավոր միջազգային ժյուրին, որի համանախագհներն են դերասան Ջորջ Քլունին եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը, չորս հավակնորդներից ընտրել են «Ավրորա» մրցանակի դափնեկրին` Մարգարեթ Բարանկիցեին: Մրցանակը հանձնել է Ջորջ Քլունին։

Մարգարեթ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին նա հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։

Մարգարեթ Բարանկիցեն «Ավրորա» մրցանակի հիմնադիրներից կստանա $ 100 հազար դոլար: Եւս $ 1 մլն դոլար կբաշխվի նրա ընտրած երեք բարեգործական կազմակերպությունների միջև: Դրանք են` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամը, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը եւ «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը:

Երեկոյի ընթացքում շնորհվել է նաև 100 LIVES նախաձեռնության եւ Ժուռնալիստների միջազգային կենտրոնի (International Center for Journalism, ICFJ) «Սկզբունքային լուսաբանում» համատեղ մրցանակը, որի առաջին դափնեկիրը դարձել է The New York Times թերթի լրագրող Ռուկմինի Կալիմակին:

Ռուկմինի Կալիմակին աշխարհին պատմել է ահաբեկչական ISIS խմբավորման ստեղծած սեռական ստրկության անմարդկային համակարգի մասին: Նա նաև հետաքննել է շվեյցարական բանկերի եւ Սենեգալի ոսկու հանքերում երեխաների շահագործման միջև եղած կապը, աֆրիկյան մի շարք երկրներում մարդկանց զանգվածային սպանությունների դեպքերը:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0