a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դրոյի մահվան 60-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Հալեպում

Դրո

Հալեպում ՀՅԴ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել դաշնակցական կարևորագույն գործիչներից Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի մահվան 60-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ հովանավորությամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տեր Շահան Սրբ. Արք. Սարգիսյանի, կազմակերպությամբ Հայ երիտասարդաց միության:

«Առասպելական Դրոն» խորագրով միջոցառման ընթացքում բացման խոսքով է հանդես եկել Զավեն Պարսումյանը՝ կարևորելով Դրոյի՝ հայ ժողովրդի ազատության և Հայաստանի անկախության համար անձնազոհությունն ու աննկուն մարտունակությունը:

«Դրոյի անզուգական տիպարը թևածում է Հայրենիքից մինչեւ Սփյուռք` յուրաքանչյուր հայորդու մտքում, սրտում եւ հոգում։ Այսօր նորահաս սերունդը  հպարտությամբ խոնարհվում է իր մեծ հերոսի, նրա առասպելական կյանքի եւ գործունեության առջեւ: Բյուր հարգանք դաշնակցական Դրոյին»,- նշել է Պարսումյանը:

Միջոցառման ընթացքում ելույթով է հանդես եկել Բերիո հայոց թեմի ուսումնական խորհրդի «Մեսրոպ Մաշտոց» մանկապատանեկան երգչախումբը՝ կատարելով «Մենք պետք է կռվենք», «Դրոյի հիշատակին» և «Ապարան» ազգայնաշունչ երգերը:

Ավարտին Տեր Զարեհ Քահանա Շաքարյանը գնահատեց ձեռնարկն ու «Պահպանիչ»-ով փակել է հանդիսությունը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0