a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
02/12/2014

Արեւ Սամուլյանը՝ լավաշի հայտի մասին. «Գերազանցիկի արդյունք ենք ցուցաբերել» (տեսանյութ)

Samuelyan_Kajoyan

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների» սրահում կայացած ասուլիսը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտի ներառմանը: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 24-28-ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի իններորդ նիստը, որտեղ ներկայացվել է ցանկերի համալրման 46 հայտ, 27 պարբերական զեկույց, 8 անհապաղ պաշտպանության ներկայացված տարր, չորս առաջարկ: Ինչ վերաբերում է լավաշի հետ կապված ՀՀ հայտին, փոխնախարարի խոսքով. «Վեցից վեց դրական կարծիք է եղել, հինգ չափորոշիչից հինգին համապատասխանել ենք, գերազանցիկի արդյունք էր»: Նշենք, որ սա Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված արդեն չորրորդ հայտն է, մինչ այդ եղել է դուդուկը, խաչքարի արվեստը, Սասնա ծառեր էպոսի կատարողական դրսեւորումը: Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն էլ նշեց, որ ոգեւորիչ էր Հայաստանի հայտի հանդեպ հետաքրքրությունը, որ ստացվել է հայտի գրանցման պահից՝ աշխարհի տարբեր ԶԼՄ-ների կողմից: «Կարեւոր խնդիր էր դրված մեր պատվիրակության առաջ: Հայտը փայլուն ձեւով է ներկայացվել, ստացվել էին բոլոր փորձագիտական գնահատականները: Մեծ աշխատանք է տարվել ՀՀ դեսպանությունների միջոցով, քանի որ, ինչպես գիտեք , մեր որոշ հարեւաններ ակնկալիք ունեին տապալելու մեր հայտը եւ ազգային զեկույցը, սակայն նրանք ոչ մի արդյունքի չհասան, իսկ մենք 99 տոկոսով հասանք մեր նպատակների իրականացմանը»,- նշեց նա:

Մանրամասները՝ aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0