a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“France 24″ հեղինակավոր հեռուստաալիքն ապրիլի 24-ի իր եթերն ամբողջովին կնվիրի Հայաստանին

freance 24 Culture.am

“Աշխարհի հզորներից” Ֆրանսիան, աչք փակելով թուրքական անիմաստ գոռոցներին ու պարզ աչքերով “նայելով” պատմությանը, շուրջ 15 տարի առաջ ընդունեց Հայոց Ցեղասպանությունն ու դատապարտեց այդ  ոճրագործությունը: Դե, Թուրքիան, թե բա “վերջ բարեկամությանը, վերջ առևտրին” ու նմանատիպ բաներ, սկսեց “ճղճղան կնոջ” պես բարձրաձայնել, իսկ Ֆրանսիային վախեցնել նման “հաչոցով”՝ չէ, չի՛ ստացվի: Ուր էր թե մյուս “հզորներն ” էլ օրերից մի օր գիտակցեին ու հետևեին Ֆրանսիային: Ավելին, ոչ մի վայրկյան ետ չկանգնելով իր որոշումից, Ֆրանսիան շարունակում է լինել հայերի բարեկամն ու իր քայլերով այդ բարեկամությունն ամրապնդել:

Շուրջ կես միլլիոն հայերով բնակեցված Ֆրանսիայում քիչ չեն այս օրերին հեռուստա և ռադիո եթերներով հաղորդումները՝ նվիրված Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին:
Ֆրանսիական հեղինակավոր France 24 հեռուստաալիքի եթերն ապրիլի 24-ին ամբողջությամբ նվիրված կլինի հայ ժողովրդին, պատմությանը և մշակույթին: Հետաքրքականն այն է, որ այդ նպատակով նախորդ ամիսների ընթացքում  հեռուստաալիքը մի շարք ռեպորտաժներ էր պատրաստել Հայաստանի և Երևանի մասին: Եթերում կլինեն  նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ, կներկայացվեն հայոց պատմությունը և հայկական մշակույթը: Կցուցադրվի նաև Թուրքիայում ծպտյալ հայերի վերաբերյալ ռեպորտաժ. լրագրողները կհետևեն վերջիններիս առաջին այցելությանը դեպի Հայաստան:

Ֆրանսիական հեղինակավոր մեդիա առաջատարներից France 24-ը ապրիլի 24-ին ուղիղ միացումներով կապ կհաստատի նաև Հայաստանի հետ: Կլուսաբանի Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միւջոցառումները ինչպես նաև Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում:

Ու թող որ հետևեն նման օրինակին մյուս “հզորները”…

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0