a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ադրբեջանը բողոքի նամակ է հղել Իրանին՝ Արցախում իրանցի երաժշտի ելույթի պատճառով

azerbayjan

Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը իր դժգոհությունն է հայտնել Արցախում իրանցի երաժիշտ Մեյսամ Խոդրաթի ելույթի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է apa.az պարբերականը։

Նախարարը նշել է, որ այս կապակցությամբ համապատասխան պետական մարմինների կողմից բողոքի նամակ է ուղարկվել Իրանին:
-Մենք մեր դժգոհությունն ենք հայտնել: Այսօր նամակ եմ ստորագրել՝ ուղղված Իրանի պետական համապատասխան մարմիններին և այդ երկրի ԱԳՆ-ին:

Իրանցի երաժիշտն Արցախում ելույթ է ունեցել մարտի 27-ին: Համերգին մասնակցել են նաև Իրանում բնակվող հայ երաժիշտներ Արտաշես Գրիգորյանը և Մարինա Բարխուդարյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0