a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/06/2015

Ազգային պատկերասրահը նոր տնօրեն ունի

10157169_10201858055998883_732398478_n

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար անցկացվում էր  մրցույթ՝ 2 փուլերերով: Տնօրենի պաշտոնի համար մրցում էր երեք թեկնածու՝ Արման Ծատուրյանը, Արթուր Ավագյանը և Սաթենիկ Վարդանյանը: Անձնակազմի կառավարման բաժնի պետ Էլմիրա Մուրադյանի փոխանցմամբ, հանձնաժողովի որոշմամբ երեք թեկնածուների տվյալները համապատասխանում էին  նախապես հայտարարված մրցույթի և կառավարության որոշման պայմաններին:

Նշենք, որ Հանձնաժողովը բաղկացած է եղել 11 անդամից, նախագահը Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն է, անդամներն են՝ Արա Հակոբյանը, Անատոլի Գրիգորյանը, Արևիկ Պետրոսյանը, Վիգեն Ղազարյանը, Հակոբ Սիմոնյանը, Հենրիկ Սոլախյանը, Արմինե Խաչատրյանը:

Ըստ Մշակույթի նախարարության լրատվական ծառայության տրամադրած տեղեկատվության,  Սաթենիկ Վարդանյանը չի հաղթահարել գրավոր փուլը, իսկ Արթուր Ավագյանը չի հաղթահարել 2-րդ փուլը: Առաջիկա 3 օրերի ընթացքում պաշտոնին կնշանակվի առավելագույն միավորներ հավաքած թեկնածուն:

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթի 2 փուլերն էլ հաղթահարել է  Արման Ծատուրյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0