a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանը չի պարտվել ՄԻԵԴ-ում. Ամալ Քլունի

Amal Clooney

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի շահերը պաշտպանող փաստաբան Ամալ Քլունին BBC գործակալությանը հարցազրույց է տվել, որտեղ հայտարարել է, որ  Հայաստանը չի պարտվել ՄԻԵԴ-ի գործում: Փաստաբանը նշել է, որ կարևոր է հասկանալ` ինչում էր խնդիրը  և որն էր եղել  գործընթացի առաքելություն առաքելությունը:
- Իրականում  Հայաստանը այդ գործում չի պարտվել:  Գործը դատարան էր հասել քիչ հայտնի թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի դիմումի համաձայն: Նա բողոքում էր Շվեյցարիայի դեմ` Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով իրեն դատապարտելու համար, –  ասել է Ամալ Քլունին:

Ա. Քլունին հիշեցրել է, որ Հայաստանի պահանջը ՄԻԵԴ-ում կապված չի եղել Փերինչեքի դատապարտության անհրաժեշտության հետ ու նշել, որ իրենց պահանջը եղել է բացառումը  գործի քննության ընթացքում դատարանի հնչած որոշումներում  Ցեղասպանության ժխտման ձևակերպումները:
-  Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ես` որպես Հայաստանի ներկայացուցիչ, դեմ չենք խոսքի ազատությանը: Մենք պարզապես ցանկանում էինք, որ դատարանը պատշաճ ձևակերպումներ սահմանի Ցեղասպանության գործի հետ կապված, – նշել է  Ամալ Քլունին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0