a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Geico Skytypers ընկերությունը Ցեղասպանությունը ժխտող գրառումների համար ներողություն է խնդրել

01.thumb

Ամերիկյան Geico Skytypers ընկերությունը, որը զբաղվում է օդային տարածությունում գրառումների տեղադրմամբ, անցած շաբաթ Նյու Յորքի երկինքում «կատարել» էր Հայոց ցեղասպանությունը հերքող ու Թուրքիային գովաբանող գրառում: Այդ առնչությամբ մեծ աղմուկ էր բարձացվել ԱՄՆ-ում: Ինչպես գրում է The Washington Post-ը, տվյալ ընկերությունը դրանից հետո  բազմաթիվ զանգեր է ստացել բարկացած քաղաքացիներից, որն էլ պատճառ է հանդիսացել, որ կազմակերպությունը ներողություն խնդրի:
– Անփությունը ներում չունի` հատկապես, երբ այն վնաս է հասցնում: Սակայն մենք մեղավոր ենք տեղեկացված չլինելու, այլ ոչ թե չար մտադրություններ ունենալու համար»։

Նշենք, որ օրեր առաջ  Geico Skytypers ընկերությունը օրեր առաջ Նյու Յորքի երկինքը «պատել» էր  «Ցեղասպանության մասին ստի 101-րդ տարին», «Թուրքիա=ճշմարտություն», «Հրաշալի դաշնակից=Թուրքիա», «Լավագույն ընկերներ=Ռուսաստան+Հայաստան» գրություններով, որոնց կից արվել էին թուրքերենով մի քանի հայրենասիրական արտահայտություններ։

Աղբյուրը նշում է, որ այս ամենը կազմակերպվել  էր FactCheckArmenia.com կայքի կողմից :

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0