a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԱՄՆ-ում հայ աշակերտները բողոքում են, որ իրենց ակցիայից հետո դպրոցը պատժամիջոցներ է կիրառել

default (1)

Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքի Clark Magnet ավագ դպրոցի հայ աշակերտները բողոքում են, որ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված լուռ ակցիայից հետո իրենց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել:

Հիշեցնենք,որ  դպրոցի հայ աշակերտներն ապրիլի 21-ին կազմակերպել էին Ցեղասպանության հիշատակին նվիրված լուռ ակցիա, որի ընթացքում կրել են «Մեր վերքերը դեռ բաց են» եւ «1915. Երբեք չի կրկնվի» գրությամբ  շապիկներ:

Հայերի խոսքով՝ նմանատիպ ակցիաներն իրականացվում են տարին մեկ անգամ, հետեւաբար, իրենց պատժելն անհիմն է:

«Բացի սրանից, այսօր դասախոսներից մեկը մեր ակցիան անվանեց «արհամարհանք Ամերիկայի նկատմամբ» եւ ընդգծեց, որ մենք «անհարգալից վերաբերմունք» ենք ցուցաբերել Ամերիկայի նկատմամբ: Մենք կարծում ենք, որ այս դասախոսի հայտարարությունն էթիկապես սխալ է: Այդ դասախոսն աշխատում է մի դպրոցում, որտեղ աշակերտների 50 տոկոսից ավելին հայկական ծագում ունեն: Մենք վիրավորված ենք եւ հույս ունենք, որ նա ներողություն կխնդրի»,- ասել են աշակերտները՝ ընդգծելով, որ 21-րդ դարն է եւ ժամանակն է ընդունելու եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0