a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Աննա Ջանբազյանը պագևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով

IMG_9275

Օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Անի Ջանբազյանին և պարախմբի տնօրեն Արամ Անանյանին՝ Հայաստանի պարարվեստի միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանի ընկերակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը մեծապես կարևորել է «Ջանբազյան» ակադեմիայի գործունեությունը, ինչի շնորհիվ ամերիկահայ բազմաթիվ երիտասարդներ շփվում են արվեստի այդ յուրօրինակ տեսակին՝ այդ կերպ առնչվելով նաև ազգային ինքնությանն ու ոգուն: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջից, նախարարը շնորհակալությունէ հայտնել իրենց ավյունը, եռանդը, սերը, ժամանակը մշակույթի  մեջ ներդնելու համար, որը ազգապահպանության կարևոր հիմնահող է Սփյուռքում: Նա ողջունել է նաև Անի Ջանբազյանի և Արամ Անանյանի՝ Հայաստանում համերգով հանդես գալու մտահղացումը՝ այն համարելով յուրօրինակ հաշվետվություն Հայրենիքին:
Իր շնորհակալական խոսքում Անի Ջանբազյանը նշել է, որ երրորդ անգամն է Հայաստան գալիս, բայց ամեն անգամ Հայաստանից մեկնելով՝ այստեղ է թողնում իր միտքն ու հոգին: «Ուրախ ու երջանիկ եմ, որ կարողանում եմ պարի միջոցով, պարի լեզվով իմ զգացումները հաղորդել սաներիս»,- ասաց նա, ավելացնելով, որ իրենք ևս անմասն չեն մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրենց ավանդը բերելուց, և առաջիկա համերգին ներկայացվող «Քարահունջ» պարային ներկայացումը նվիրել են այդ կարևոր տարելիցին:

Հանդիպման ավարտին, Սփյուռքում հայ մշակութային ժառանգության պահպանման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ նախարար Հրանուշ  Հակոբյանը «Ջանբազյան» պարի ակադեմիայի պարուսույց և գեղարվեստական ղեկավար Աննա Ջանբազյանին պագևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0