a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արամ Ա կաթողիկոսի՝ Սիսի կաթողիկոսարանի պահանջով հայցի վերաբերյալ հարցազրույցը New York Times-ին

55233

 – Կարծում եմ, որ հարյուր տարի անց արդեն վաղուց ժամանակն է, որ մենք շեշտը դնենք փոխհատուցման վրա: Սա առաջին իրավական քայլն է: Դրան կհաջորդեն մեր պահանջները` վերադարձնելու բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան հողերը և, ի վերջո, անհատական սեփականությունները: Մենք պետք է առաջ գնանք քայլ առ քայլ»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Արամ Ա-ի դատական հայցին ամենաարագը պատասխանել էր Սիս (ներկայումս աննպատակ Քոզան անվամբ) քաղաքի քաղաքապետ Մուսա Օզթուրքը, իրեն կոտորելով հայտնել է, որ “անգամ ոչ մի թիզ հողակտոր չի տրվի և ոչ մեկին”:

Արամ Ա-ն  մտավախություն ունի, թե թուրքական իշխանությունները իրենց գործողություններով վերացրել են այդտեղից հայկական ինքնության հետքը: Նա նաև հայտնել է, որ իրենց դիրքորոշումը դատական գործընթացում հակառակ է քրիստոնեական արժեքներից մեկին` ներողամտությանը: «Ներողամտությունը գալիս է, երբ կա խոստովանանք, զղջում, մեղքի ընդունում: Հաշտեցումը մեր համամարդկային արժեքների և հավատի մի մասն է, բայց նախ և առաջ Թուրքիան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:

-Մենք սեփականության պահանջ ենք ներկայացրել: Մենք չենք խնդրում, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Մեր պահանջը շատ պրագմատիկ է, -նշել է այս գործին մասնակցող փաստաբաններից մեկը: Հայկական կողմից հայտնում են նաև, որ դեռ Թուրքիայի սահմանադրական դատարանը դեռևս որևէ արձագանք- պատասխան չի տվել:
Իսկ եթե այս  թուրքական դատարանի կողմից մերժվի, ապա  հայցը անպայման տեղափոխելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Զարմանալ ու հպարտանալ կարելի է նման հայորդու վճռական ու հաստատուն քայլերով: Մարդ, որ իր ողջ կյանքը նվիրվել է հայապահպանման ու հայանպաստ  գործին, անձնվիրաբար ծառայել իր ժողովրդին ու բարի կամքին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0