a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Արխիվները մեկ տարի շարունակ շենքից շենք էին տեղափոխում»

3886

Ապրիլի 15-ից Թուրքիան հայտարարեց, որ Թուրքիայի կառավարության պետական արխիվները բաց են այցելուների և ուսումնասիրողների համար: Այս մասին Culture.AM-ի հետ զրույցում ասաց armweeklynews.am կայքի խմբագիր, քաղաքագետ Էդիկ Հովսեփյանը:
– էրդողանը նախկինում էլ վստահեցնում էր, որ Թուրքիայի արխիվները բաց են ուսումնասիրությունների համար: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը:

– Բաց չէին, քանի որ 2014-ի երկրորդ կեսից արխիվները տեղափոխվում էին շենքից-շենք, և միայն այս տարի` ապրիլի 15-ից նոր շենքում հնարավորություն ստեղծվեց  արխիվները ներկայացնել և այսպես ասած` հասանելի դարձնել: Նույն օրն էլ գործարկվեց կառավարության պետական արխիվի պաշտոնական կայք-էջը:

Ինչպե՞ս կարող էին բաց լինել, եթե արխիվները մեկ տարի շարունակ շենքից-շենք էին տեղափոխում: Մեր կայքը մշատապես ուշադրության կենտրոնում է պահել Թուրքիայի կառավարության օսմանյան շրջանի արխիվների թեման:

-Այսինքն, եթե ականջ դնենք Թուրքիայի հայտարարութուններին, նոր-նոր մեր թուրքագետները հնարավորություն ունեն ուսումնասիրելու Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութերը:

-Մի փոքր տարբերենք թուրքագետներին և օսմանագետներին: Որքան գիտեմ,  իմ կարծիքը հաստատեց նաև Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, չունենք օսմանագետների թիմ, որ կուսումնասիրի այդ արխիվները: Ես հարցրել եմ պարոն Սաֆրաստյանին`ո՞ւնենք նման կազմ, որին պետությունը ֆինանսավորում է հատուկ այդ նպատակով: Նա պատասխանել է ինձ  կարճ` ոչ:
-Հայտնի է, որ թուրքական արխիվներում Ցեղասպանությանն առնչվող նյութերը փակ են կամ  ոչնչացված:  Մեր ուսումնասիրողներին տրամադրվում են տեղահանությանը վերաբերող նյութեր: Բաց արխիվների մասին հայտարարությունը որևէ բան կփոխի՞:

-Ո’չ,  բայց եթե լավ հաքերների ու պատմաբանների թիմ ունենանք, կարող ենք վերցնել տվյալներ` շրջանցելով թուրքական գրավոր արխիվները:

Haber 7-ը, հենվելով իր վստահելի աղբյուրներին, պնդում է , որ Թուքիայի 11 նախարարություններում թվայնացվել և պահպանվում են 1830 թվականից այս կողմ Օսմանյան կայսրության և, այնուհետ, Թուրքիայի հանրապետության 130 մլն կենդանի և վաղուց կյանքից հեռացած քաղաքացիների անձնական տվյալները: Եթե Haber7-ի անհանգստությունը տեղին է, ստացվում է, որ 1895-1923 թթ Օսմանյան կայսրության և Թուրքիայի հանրապետության հայ հպատակների անձնական տվյալները ևս առկա են: Այդ դեպքում տեխնիկապես դժվար չէ հետևել, թե քանի հայ կար Օսմանյան կայսրությունում ՝ անուն առ անուն, և հետո պարզել, թե 1924 թվականին քանի հայ էր մնացել այդ երկրում: Ուր անհետացան այդ մարդիկ և իրենց գույքը: Որքան էլ որ Թուրքիան ժխտի 1.5 մլն հայերի կոտորածը , որևէ կերպ , թեկուզ անուղղակի, այն դուրս է գալիս ջրի երես:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0