a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արվեստագետները պարգևատրվել են ՀՀ Նախագահի մրցանակներով

11304233_817030598386967_472615883_n

Մայիսի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: ՀՀ նախագահի պաշտոնական կայքի մամլո հաղորդագրության համաձայն՝ մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ռոբերտ Պողոսյանը։ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում։
Հանրապետության Նախագահի հրամանով, ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակ է շնորհվել՝ գրականության բնագավառում՝ Զավեն Բոյաջյանին` Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը իտալերենից հայերեն թարգմանելու համար, արվեստի բնագավառում՝ Մանվել Ղալաչյանին՝ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի առօրյան» օֆորտների շարքի համար, Արևիկ Արոյանին՝ «Գևորգյան ճեմարանի սաները» կտավի համար, Արեն Մալաքյանին՝ «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի համար։
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝ «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Մարիամ  Մկրտչյանին և Անդրանիկ Մալխասյանին, իսկ «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Սերգեյ Աբրահամյանին (կլառնետ), Շողեր Հովհաննիսյանին (դաշնամուր) և Արտավազդ Համբարյանին (դաշնամուր):
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակներ չեն շնորհվել բնական գիտությունների և հումանիտար գիտությունների զարգացման բնագավառներում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0