a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
09/05/2015

Բանակը և կրթությունը երկրի անվտանգությունն ապահովելու գործոններն են. Գալուստ Սահակյան

Culture (2)

Երկրի անվտանգությունն ապահովելու ամենակարևոր երկու գործոնները բանակն ու կրթությունն են: Այս մասին մայիսի 9-ին ԱԺ նիստերի դահլիճում «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի և Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով երիտասարդների հարցերին, նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահը շեշտեց, որ այսօր մեր երկրի համար ստեղծվել է մի իրավիճակ, որ մեծ աշխարհի հետ կապի ուղղակի ճանապարհներ չունենք:

«Մեր երիտասարդների մեծ մասն ընդգրկվում է բարձր տեխնոլոգիաների հետ կապված մասնագիտություններում, աշխարհի բարձրակարգ բուհերում ձեռք են բերում տնտեսագիտական և իրավական կրթություն: Դրան զուգահեռ՝ մենք փորձում ենք բարեփոխել մեր կրթական համակարգը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը հավելեց, որ մյուս կողմից՝ 18-20 տարեկան երիտասարդ տղաները ծառայում են և պաշտպանում մեր հայրենիքի սահմանները: «Իսկ մեր սահմանային դիրքերում Ադրբեջանի կողմից ամենօրյա հարձակումներ են տեղի ունենում: Մեր երկրի անվտանգություննն այսօր պահպանում են երիտասարդները. անվտանգությունն ապահովելու համար երկու կարևոր գործոններից մեկը բանակն է, մյուսը կրթությունը»,- հավելեց նա:

Ավելին՝ Lurer.com կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0