a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

800px-Berlin-_The_Norman_Foster_redesigned_German_Bundestag_-_3833

Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բաանաձևը: Հետաքրքրական է, որ բանաձևն ընդունվել է ճնշող մեծամասնության դրականքվեարկությամբ, դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:

– Երիտթուրքերի կառավարությունը մեղավոր է հայերի նկատմամբ տեղի ունեցածի համար,- նշել է Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից Ֆրանց Յոզեֆ Յունգն ու հավելել. «Մենք պետք է ընդունենք, որ երիտթուրքերի կատարածը ոճրագործություն է։ Այդ իրավիճակի պատասխանատվությունը նաև այն ժամանակվա գերմանական կառավարությունն է կրում, քանի որ գերմանացի զինվորականները մասնակցություն են ունեցել դրան։ Այսօրվա Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի երիտթուրքերի կատարածը, պատասխանատվություն կրի ներկայի ու ապագայի համար»:

Բունդեսթագում «Հայերի ու մյուս քրիոստոնեական փոքրամասնությունների ցեղասպանությունների հիշատակի 101 տարի» անվանումով բանաձեւը ներկայացրել էր իշխող խորհրդարանական մեծամասնությունը՝ Անգելա Մերկելի ՔԴՄ/ ՔՍՄ ու Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության կուսակցական դաշինքը, նաեւ Կանաչների կուսակցությունը: Բանաձեւում նաև նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար, նաեւ 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում:

Բանաձեւում նաև նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար, նաեւ 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը ներկա են եղել Գերմանիայում Հայաստանի և Թուրքիայի դեսպանություններից ներկայացուցիչներ:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0