a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գործ՝ կոչի փոխարեն

IMG_3460

Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը  գրողների միությունում կազմակերված մի միջոցառման ժամանակ հանդես են եկել կոչով: Հակոբյանն ու Միլիտոնյանը կոչ են արել գնել ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող առանձնատունը, որը աճուրդի է հանվել: (Հայկական Ժամանակ օրաթերթ):

Արդեն երկու օր է, ինչ մենք բարձրաձայնում ենք այս երևույթի մասին, որ պետք է փրկել “մեր տունը”, փորձում ենք կոչ անել համայն հայությանը, մեր հնարավոր բոլոր ճանապարհներով ավելի լսելի դարձնել այս երևույթը: Ու…կարդում ենք, որ Հրանուշ Հակոբյանը կոչ է արել: Ու՞մ :  Հավաքված մի քանի լրագրողների մո՞տ: Է կոչ մենք էլ ենք անում, կոչ անում է նաև տանը նստած իմ հաշմանդամ  տատիկը: Բայց արդյո՞ք չպետք է այս ամենին ավելի լուրջ նշանակություն տալ: Արդյո՞ք պետք  է ոչ թե կոչ անել, այլ պահանջել մեր կառավարությունից մշակել հատուկ ծրագիր, որպեսզի գոնե բյուջեից հատկացվի մի քանի հարյուր հազար դոլլար, կամ որ նույնն է , բարերարներին  արվի  հատուկ առաջարկ միասնական լուծելու այս հարցը:

Գրողների Միության նախագահի կոչը դեռ հասկանալի է,  նա չունի համապատասխան կառույց, հնարավորինս լծակներ, որ կոչի փոխարեն  հստակ գործ լինի, բայց նախարարությունները մեր երկրում, համենայն դեպս Սփյուռքի նախարարությունը, որը եթե չեմ սխալվում, միայն մեր երկրում է, որ այդպիսի նախարարություն է գործում, պետք է ավելի կառուցողական ու հստակ պահանջներով ու ծրագրերով հանդես գան: Այդպես հնարավոր է հստակ քայլերի հասնել:   Դիմել Քըրք Քըրքորյանին, “Ջերարդ Գաֆեսճյան” հիմնադրամին, Էդուարդո Էռնեկյանին, Շառլ Ազնավուրին, հնարավորինս բոլորին, մեր իշխանություններին, մեծահարուստներին: Մի՞թե Ադրբեջանի չափ էլ չկանք, որ կարողացան եվրոպական բոլոր երկրներին  “համոզել”, որ 4 տարի առաջ կայացած Եվրատեսիլում հաղթեն հենց իրենց կրակների երկրի աննպատակ մասնակիցները:  Հիմա կասեք նրանք նավթ ունեն, է մենք էլ խելք ու սրտացավություն ունենք ու մեր ազգայինը պահելու կարևորություն…

Հ.Գ. Ու եթե արված կոչը նաև գրավոր կամ ռեալ ընթացք ունի, ապա կարծում եմ այսօրվա կոչի ժամանակ գոնե կես քայլերի մասին պետք էր որ բարձրաձայնվեր, ինչի համար մենք շատ ուրախ կլինեինք, հակառակ դեպքում՝ վերոնշյալ  ակնարկն իրոք տեղին էր:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0