a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դավութօղլուն Գերմանիայում կայացած հանրահավաքին խոսել է ցեղասպանության թեմայով

Culture.AM Turkey

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber.am-ը,

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանականերում հանդիպել է Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացիների հետ:

Դորթմունդ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքին ունեցած ելույթի ընթացքում Թուրքիայի վարչապետը չի շրջանցել նաև հայկական թեման` հատկապես անդրադառնալով Գերմանիայում վերջին շրջանում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ տեղի ունեցող զարգացումներին:

Դավութօղլուն խոսքն ուղղել է Գերմանիայի խորհրդարանին. «Նրանք, ովքեր փորձում են Հայոց ցեղասպանության պնդումների միջոցով մեզ պատմության դասեր տալ, մենք ասում ենք, որ մենք Անատոլիայի ժողովուրդների, այդ թվում` հայերի հետ 1.000 տարի միասին ապրել ենք: Մենք լավ գիտենք, թե նրանց հետ ինչպես ենք խոսելու ու պատմությունը քննարկելու: Բոլոր երրորդ կողմերին, անկախ նրանից, թե ովքեր են, կոչ ենք անում ստվեր չգցել: Մենք լավ գիտենք` ում հետ որտեղ և ինչպես ենք խոսելու»:

Թուրքական «huriyyet» թերթի կայքի հաղորդմամբ` Դավութօղլուն կրկին խոսել է իրենց արխիվները «բացելու» ու ցավերը «կիսելու» մասին:

Թուրքիայի կառավարության ղեկավարըն հիշեցրել է նաև անցյալ տարի Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ այս տարի իր կողմից 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների կապակցությամբ օսմանյան հայերի թոռներին հղված ուղերձներն ու կրկին երրորդ երկրներին կոչ արել իրենց դասեր տալու փոխարեն սեփական պատմությունն ուսումնասիրել:

«Պարտաստ ենք քննադատություններ լսել, սակայն կտրականապես դեմ ենք վիրավորանքներին ու պատմության նենգափոխումներին»,- եզրափակել է թուրք վարչապետը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0