a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Ես Կարոն եմ». Երթ Երևանում՝ ի պաշտպանություն Թուրքիայի հայազգի պատգամավորի

36007ac283bc84c0bf1971e70051f103

Երևանի Հանրապետության Հրապարակից մեկնարկած երթը՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի, ավարտվել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։

Մասնակիցները, որոնց ձեռքին՝ «Ես Կարոն եմ», «Ստոպ ռասիզմին» եռալեզու ցուցանակներն էին, նամակ են հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։

Փայլանն ասել է, որ իր՝ հարձակման ենթարկվելու պատճառներից մեկը հայ լինելն է. «Այնտեղ հնչած ատելությամբ լի արտահայտությունները վերաբերվում էին իմ ազգային պատկանելությանը։ Նրանք չկարողացան մարսել, որ ոմն հայ շիտակ կանգնում և բացահայտում է իրենց ստերը: Նրանք ուզում են իրենց դիմաց տեսնել ենթարկվող հայի»։

Մայիսի 4-ին Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դատապարտել թուրքական հարձակումները քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0