a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Եվրախորհրդարանում «Հայոց ցեղասպանության ճանաչում. Մշակութային ժառանգության վերականգնում» թեմայով քննարկում կանցկացվի

f570d2e85d7a7e_570d2e85d7abb.thumb

Եվրախորհրդարանում մայիսի 31-ին կանցկացվի «Հայոց ցեղասպանության ճանաչում. Մշակութային ժառանգության վերականգնում» թեմայով քննարկում: Այն կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի կողմից բրիտանացի պահպանողական եվրապատգամավոր Չարլզ Թանոքի օժանդակությամբ: Նա Եվրոխորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի փոխնախագահն է:

Քննարկումներին մասնակցելու են Սիսի կաթողիկոսարականի ձեռնարկած հայկական ազգապատկան ու եկեղեցապատկան տարածքները վերադարձնելու գործում ներգրավված թուրք իրավաբան Ջեմ Սոֆուօղլուն, ինչպես նաև Փերինչեքի գործով իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնը:

Քննարկումը ղեկավարելու է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0