a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երբ հարկ է լինում, կարողանում ենք մեկ բռունցք դառնալ

Gugarac tem

Վերջին օրերին Հայաստանի տարբեր վայրերում ծնունդ առան բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց բոլորի նպատակը մեկն է՝ սատարել սահմանին կանգնած զինվորին: Նմանատիպ նախաձեռնություններից անմասն չի մնում նաև Լոռու մարզկենտրոն Վանաձորը: Ապրիլի 5-ին Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված՝ ի զորակցություն հայրենիքի և հայրենյաց պաշտպան բոլոր զինվերների: Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում առջնորդությամբ Գուգարաց թեմի առաջնորդ՝ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ հոգևոր դասի կատարվեց հոգեհանգստյան կարգ: Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, երիտասարդներ ու հարյուրավոր հավատացյալներ, ովքերմիաձայն աղոթք ուղղեցին Բարձյալին՝ նահատակ հերոսների հոգիների հանգստության համար:

Թարգմանիչ, հրապարակախոս Խորեն Գասպարյանի խոսքով սա մեր պարտքն էր: «Բոլորս եկանք գլուխ խոնարհելու մեր զոհերի հիշատակի առջև, պարտավոր ենք և ես ուրախ եմ, որ այս ամենադժվարին օրերին, երբ սոցիալական ինչ-ինչ հարցերում ժողովուրդը հուսալքվում է, անգամ բարոյալքվում է, ցավոք սրտի, բայց երբ որ օրհասական պահեր են լինում, դարձյալ հայ ժողովուրդը՝ ԻՄ ժողովուրդը, միահամուռ է և մինչև վերջին մարդը կանգնած է թշնամու դեմ»:

«Ես ինձ թույլ չեմ տալիս, որ մարդկանց մոտ ցուցադրական աղոթեմ, դա չեմ անում, բայց ես ուզում եմ հավատալ, որ այս միահամուռությունը,  ժողովրդի հավատքը առ Աստված, շատ մեծ նշանակություն ունի: Մարդը պետք է հավատք ունենա, այդ հավատքի համար պայքարի: Մեզ իդեոլոգիա է պետք, ոնց որ հրեաներն ունեն, ո՞նց իրենք իրանց պետականությունը վերականգնեցին, մեզ միովորողը մեր գաղափարախոսությունն է լինելու, միայն հավատքը դեռ քիչ է:  Պետք է երկուսն էլ համատեղ ունենանք, որ  մեր հայ ազգը պաշտպանենք, մեր պետականությունը պահենք մինչև վերջ, անկախ նրանից ով է մեր թշնամին և ինչքան է, չվախենաք՝ նա շատ է զինված, թե քիչ: Նրանք զենքով մեզանից միշտ էլ առաջ են եղել, բայց ինչու՞ մենք հաղթեցինք, ինչու՞, որովհետև մենք մեր հողի համար պատրաստ ենք զոհվելու, մեռնելու, իսկ նրանց զինվորները՝ հասարակ ադրբեջանցիները, չեն ուզում գնան, նրանք չգիտեն ինչի համար են գնում, չեն ուզում կռվեն, բայց դա մեզ ուժ տալիս ու անկախ նրանից մեր դեմը ով կլինի, մենք միշտ էլ հաղթելու ենք: Ես չեմ կասկածում»,-ասում է Արցախյան պատերազմի ազատամարտիկ 68-ամյա Ալիկ Սարգսյանը, ով այժմ պատրաստ է կռվել հայրենիքի համար: «Երկրապահների մոտ գրված ենք բոլորս էլ, սպասում ենք, որ պետք լինի գնանք»,-ասում է վերջինս:

Վանաձորում մի շարք նախաձեռնություններ էլ իրականացվում են երիտասարդների ջանքերով: Անահիտ Կարապետյանն, օրինակ, ներգրավված է դրանցից երեքում, որոնցից վերջինի հեղինակը հենց ինքն է: «Առաջինը, որ հավաքում ենք օգնություն և ուղարկում ենք սահմանի տղաներին, մյուսը՝ «Հորովել» երգի-պարի անսամբլը կազմակերպում է համերգ ապրիլի 16-ին, որի ողջ հասույթը ևս կուղղվի առաջնագծին կռվող տղաներին: Տա Աստված, որ մինչ այդ ավարտվի ամեն ինչ. եթե անգամ ավարտված լինի, այդ ողջ հասույթը կուղղվի արդեն այս իրավիճակում ստեղծված բոլոր խնդիրների լուծմանը»,- Culture.AM-ի հետ զրույցում նշեց Անահիտը: Վերջինս նախաձեռնել է իրականացնել առաջին բուժօգնության դասընթաց՝ կամավորների համար:

«Ներգրավվելու են բոլոր ցանկացողները՝ հիմնականում աղջիկներ, որովհետև տղաներն ավելի շատ կամավոր գրանցված են, որ գնան առաջնագիծ, բայց տղաներ էլ կան, ովքեր բացի այն, որ սպասում են իրենց հերթին, նաև ուզում են բուժօգնության դասընթացներ անցնեն»,-նշում է նախաձեռնության հեղինակը:

Անահիտի խոսքով վանաձորցի երիտասարդների շրջանում նման հետաքրքրվածություն ի սկզբանե չէր ակնկալում, քանի որ հայտարարությունը տարածվել էր միայն սոցցանցերի միջոցով: «Արձագանքը դրական իմաստով շատ բուռն էր մարդկանց կողմից. երբ որ տեսա, որ երեսունից ավել աղջիկներ ինձ են սպասում, այդ պահըշատ հուզիչ էր և ոգևորող, որովհետև այդ պահին հասկացա, որ, իսկապես, ինչքան ուզում է պետությունը որոշ հարցերում մեզ ճնշի, ինչքան ուզում է լավ չվարվի մեզ հետ, միևնույն է, ժողովուրդը միասնական է մնում ու ցանկացած վատ իրավիճակում արագ համախմբվում է»:

 Գոհար Մովսիսյան (Culture.AM)
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0