a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երկար սպասված անկախությունը 97 տարի առաջ

sartarabad2

«1918 թ. մայիսին օրակարգում էր դրված հայ ժողովրդի լինել-չլինելու, իր Հայրենիքի մի փոքր անկյունում՝ Արևելյան Հայաստանում, ապրելու, գոյատևելու խնդիրը: Հայ ժողովուրդը հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը, կարողացավ ջախջախել թուրքական զորքերին և զենքով ձեռք բերել իր սեփական Հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքը»,-ասել է պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը:

Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի համար դարձան գլխավոր «հաղթաթղթերը» մեծ արևի տակ ապրել շարունակելու համար: Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերը ձախողեցին հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվեց հայկական պետականությունը. 543 տարի անց վերստին ստեղծել  պետականություն, երբ համատարած աղքատություն էր, սով ու հուսալքված և ցեղասպանություն տեսած ժողովուրդ, դա հերոսոթյուն էր: Հարյուրամյակների ընդմիջումից հետո կրկին վերականգնվեց  հայոց անկախ պետականությունը: Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր մշակութային կյանքում։ Դրանով փակվում էր հայ ժողովրդի ողբերգական և հերոսական դրվագներով հարուստ նոր պատմության ժամանակաշրջանը, և սկսվում էր նորագույն հայկական պետականությունների պատմության դարաշրջանը։

Իսկ ինչպես ամեն ինչ սկսվեց: Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո,  ռուսական զորքերը լքել էին Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայել էին գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր: Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարի 10-ին անցել էին հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի) գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել էր Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել  Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով: Թուրքերի դարավոր երջանկությունը վերջնականապես ջնջել  հայերին ու թանգարանում թողնել միայն մեկին, կարծես մոտ էր (իրենց համար):  Բայց հայերն իրենց միասնականության ու սեփական ուժերի նկատմամբ մեծ հավատի շնորհիվ կարողացան համախմբվել ու ոչնչից ստեղծված ու ժողովուրդ կոչվող թուրք ամբոխին «մի լավ դաս», այնպես, ինչպես չեն մոռանա պարսիկները՝ 451-ը (Ավարայր), արաբները՝ 703 թ. (Վարդանակերտ):

«Ղարաքիլիսայի ճակատամարտը «….բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: ….Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել».- ասել է Կովկասում թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան:

Ու իրականացավ հայերի վազեմի երազանքը: Մայիսյան փառահեղ հաղթանակներից հետո  մենք մնացինք պատմության մեջ: Հայաստանի առաջին Հանրապետությունը հռչակվեց  1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևեց մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ., 961,7 հզ. կմ2, մայրաքաղաքը՝ Երևան: 1918 թ. հունիսի 13-ին նորընտիր վարչապետ Հ. Քաջազնունին ի լուր աշխարհի պաշտոնապես հայտարարել է Հայաստանի անկախության մասին: Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ:

Նորաստեղծ պետությանը դեռ շատ փորձություններ էին սպասվում: Առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը: Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Հայաստանի Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. կմ2 տարածք: Կոստանդնապոլսում Գերմանիայի դեսպան Բրենսդորֆի պատկերավոր արտահայտությամբ՝ «թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու, չորանալու համար տեղ չտվեցին»։

1920 թ-ի օգոստոսի 10-ին թվում էր թե Հայաստանի ժամն հասունացել է և աշխարհի հզորները դեպի մեզ են «ուղղել» իրենց հայացքները:  Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները և Թուրքիան ստորագրում են  պայմանագիր, որը հայանպաստ էր: ՀՀ-ի կողմից պայմանագիրն ստորագրում է  Ավետիս Ահարոնյանը: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Սակայն ստեղծված միջազգային նոր իրադրության պայմաններում այս պայմանագիրը այդպես էլ կյանքի չկոչվեց, բացի այդ՝ շուտով Թուրքիայում իրավիճակի տեր դարձան  քեմալականները, որոնք ճանաչեցին Սևրի պայմանագիրը, ոչ էլ անգամ Հայաստանի Հանրապետությունը: 4 օր անց՝  օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրվում է  ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչում է  Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ:

Արնախում թուրքերը սկսում են նախագծել հայերի վերջնական բնաջմջումն ու 1920 թ. սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվում   Հայաստանի վրա: Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարում է ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշևիկյանից, հանդես են եկել հայրենիքի պաշտպանության կոչով:

Առաջին հանրապետության մայրամւտին  հայկական կողմը հարկադրված ընդունում է  թուրքերի առաջարկած զինադադարն ու դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Կառավարության պատվիրակությունն Ալեքսանդրապոլում կնքում  հայ-թուրքական նվաստացուցիչ պայմանագիրը, որով ավարտվում է  հայ-թուրքական պատերազմը:

Բայց և այնպես, Հայաստանը շարունակեց մնալ աշխարհում՝ որպես պետականություն: Նախ սովետական իշխանությունը «եկավ» օգնության, ապա արդեն ինքներս մեզ  օգնեցինք ու կռեցինք հայ ժողովրդի՝ վերջին հազարամյակի ամենափառահեղ էջերից մեկը՝ Արցախյան հերոսամարտը: Հերոսամարտի մասին դեռ կհասցնենք խոսել, իսկ այսօր՝ պարզապես շնորհավոր առաջին հանրապետության օր…շնորհավոր իմ ու քո Հայաստան….

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0