a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
24/11/2014

Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ.”Հայոց ցեղասպանությունը երբեք չի մոռացվել”

7-7

Նոյեմբերի 17-ից Հայաստանում մեկնարկած Թատրոնի միջազգային ինստիտուտի “Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության” կարգախոսով (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը միավորում է ավելի քան 100 երկրների կենտրոններ, որի համար Հայաստան են ժամանել մոտ 300 պատվիրակներ` Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից եւ Աֆրիկայից:
Կոնգրեսի մեկնարկը տրվեց Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնից, որտեղ բազմաթիվ ելույթներից ու ուղերձներից հայերիս համար հատկանշական էր Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ ՌԱՄԵՆԴՈՒ ՄԱՋՈՒՄԴԱՐԻԻ ելույթը, ով մեծ պատիվ համարեց հայկական հողի վրա գտնվելը եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը. “Իսկապես, մեծ պատիվ է մեզ` աշխարհի թատրոնի մարդկանց համար, լինել այստեղ` Հայաստանի հողում, հնագույն քաղաքակրթության ամրոցում: Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող չնկատել հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը, երբ նրանք դարձան ցեղասպանության զոհ, ինչը խորը սպի թողեց ազգի հոգեբանության վրա: 2015 թ. հայերը կնշանավորեն Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, որը դեռ համաշխարհային մարմինների կողմից չի արժանացել պատշաճ ճանաչման: Չնայած այսպիսի մերժմանը, հայ ժողովուրդը միշտ վառ է պահել հիշողության կրակը: Հիշատակի այս պայքարը իր արդյունքն է տվել, եւ Հայոց ցեղասպանությունը երբեք չի մոռացվել աշխարհի ժողովուրդների կողմից:
Մենք անհամբերությամբ ենք սպասում 2015 թ.-ին` որպես Հայոց ցեղասպանությունը հիշելու եւ ամեն տեղ ու ամեն պահի ցեղասպանությանը “ոչ” ասելու տարվա: Նշենք նաեւ, որ թատրոնի մարդիկ արդյունավետ դեր խաղացին մարդկության այս ճանապարհորդության մեջ` դեպի խաղաղ ու ներդաշնակ աշխարհ”:

Մանրամասները՝ Iravunk.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0