a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Չնայած քաղաքապետարանի նախազգուշացմանը` Թբիլիսիում կայացել է Ջահերով երթը

Ջահերով_երթ_Թբիլիսի

Մեկ տարվա ընդմիջումից հետո «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը ապրիլի 23-ին Թբիլիսիում Ջահերով երթ է իրականացրել: Այս մասին հայտնում է Վրաստանի «Ալիք մեդիա»-ն:  Երթը սկիզբ է առել Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգուց, ապա անցել կենտրոնական Ճավճավաձե պողոտայով մինչև Թուրքիայի դեսպանատուն: Ջահերով, մոմերով, Հայաստանի և Վրաստանի պետական դրոշներով, «ճանաչում, դատապարտում, հատուցում» վանկարկելով` ցուցարարները պողոտայի մայթերով 15 րոպե տևողությամբ երթ են իրականացրել:

-Ցեղասպանությունը պետք է ճանաչվի և դատապարտվի, որպեսզի այն չկրկնվի, այսօր մենք հենց այդ ճանաչմանը հասնելու նպատակով ենք կազմակերպել երթը,- լրատվամիջոցին ասել է  «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության տեղեկատվական բաժնի պատասխանատու Ալեքսանդր Օհանյանը:

Արդեն Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում, երթի մասնակիցները փոքր հանրահավաք են անցկացրել, որի ընթացքում ելույթներ են հնչել հայերեն և վրացերեն լեզուներով:

Հիշեցնենք, որ անցյալ տարի, հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև Թբիլիսիում 2007 թվականից կազմակերպվող Ջահերով երթը չէր իրականացվել` հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք հնարավոր սադրանքների վերաբերյալ:

Այս տարի ևս, Թբիլիսիի քաղաքապետարանը նպատակահարմար չէր համարել Ջահերով երթի անցկացումը` պատճառաբանելով, թե քաղաքի կենտրոնական պողոտայում նման միջառման անցկացումը կարող է խոչընդոտել երթևեկությանը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի երթին ներկա չէին հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0