a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայի դեսպանատունը շվեդական «TV4» հեռուստաընկերությունից պահանջել է եթերից հեռացնել ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմը

ճանապարհ

Ինչպես հաղորդում է Ermenihaber գործակալությունը (հիմքում՝ «Sputnik News»-ի թուրքական ծառայության տեղեկատվությունն է «TV4» հեռուստաընկերության հղումով),  Թուրքիայի դեսպանատունը Շվեդիայում պահանջել է եթերից հեռացնել Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների և այլ ազգային փոքրամասնությունների ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմը:

Թուրքիայի դեսպանատունը ճնշում է գործադրել հեռուստաընկերության վրա՝ ստիպելով վերանայել վավերաֆիլմի հեռարձակման որոշումը: Ինչպես նշված է հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Վիվեկա Հանսոնի հրապարակած հայտարարության մեջ, նման պահանջ է ներկացրել Թուրքիայի դեսպանատան մամուլի կցորդ  Արիֆ Գյուլենը: Թուրք գործչի պահանջի հիմքում եղել է այն հանգամանքը, որ ֆիլմում օգտագործվում է ցեղասպանություն բառը, մինչդեռ, ըստ Գյուլենի,  «միայն իրավասու միջազգային դատարանը կարող է որոշել՝, թե դա արդյոք ցեղասպանություն է»:

Այնուամենայնիվ, ապրիլի 24-ի երեկոյան «TV4»-ն ,  եթեր է հեռարձակել «Seyfo-1915. ասորիների ցեղասպանությունը» փաստավավերագրական ֆիլմը: Հանսոնը «TV4» հեռուստաընկերության անունից հայտարարել է, որ իրենք նման պահանջները երբեք հաշվի չեն առել և դեմ են մամուլի ազատությունը սահմանափակող նմանատիպ ճնշումների կիրառմանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0