a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայի իշխող կուսակցությունը կաջակցի Ղարաբաղի հարցով ադրբեջանական ստորագրահավաքին

f55c5b038a038c_55c5b038a0768.thumb

Թուրքիան կօգնի ադրբեջանցիներին՝ Սպիտակ տան օրակարգ բերելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց պահանջները:

Iշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ենթակառույցները  կաջակցեն այդ կապակցությամբ նախաձեռնված  ստորագրահավաքին:

Ըստ ermenihaber-ի՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրահանգով արտաքին հարաբերությունների վարչությունից ԱԶԿ-ի ենթակառույցներին ցուցում է տրվել. «Անհրաժեշտ է, որպեսզի մեր բոլոր կառուցները իրենց ողջ հնարավորություններով սատարեն այս ստորագրահավաքին»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց իրավունքների ճանաչումը պահանջող արշավ են սկսել: Եթե ԱՄՆ-ի Սպիտակ Տան պաշտոնակայքի «We the People Petitions» բաժնում տեղադրված ստորագրահավաքի  շրջանակներում 100.000 ստորագրություն գրանցվի, ապա Սպիտակ տունը քննարկման կդնի ադրբեջանական պահանջները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0