a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայում քանդեցին Հրանտ Դինքի “մանկության տունը”` ճամբար-մանկատունը

mankatun

Այսօր` մայիսի 6-ի առավոտյան  Ermenihaber-ի տարածած տեղեկատվության համաձայն, քանդել են Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող ամառային ճամբար-մանկատունը, որտեղ բազմաթիվ հայ որբերի թվում ապրել են Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը:

Առավոտյան «Kamp Armen» (Արմեն ճամբար) անունով հայտնի մանկատան տարածք մտած շինարարական մեքենաները դաժանաբար  հողին են հավասարեցրել այն՝ հաշվի չառնելով անգամ այն, որ դա բողոքի ալիք էր բարձրացրել համացանցում՝  ճամբարի քանդման դեմ  ստորագրահավաք սկսելով: Այս ճամբարը պատկանում էր հայ համայնքին , որը սակայն,  Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից էր:  Ու չնայած, որ Թուրքիայում 4 տարի առաջ օրենք էր ընդունվել փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` արդեն 79 տարի բռնագրավված անշարժ գույքերի վերադարձման մասին, բայց և այնպես, թուրքական կառավարական “խուժանին”  կոնկրետ “հայկականի” վերաբերյալ ոչինչ չի հետաքրքրում: Արմատները ենթադրաբար ավելի խորն են, քանի որ   1915-ից հետո, երբ Անատոլիայում որևէ հայկական դպրոց չէր մնացել, ճամպարում 1500 և ավելի հայ որբեր են ապրել ու հայերեն սովորել: Այս որբանոցն  իր գործունեությունը վերափոխել էր արդեն երկար տարիներ՝ հանդիսանալով որպես ամառային ճամբար․ 5,52 քմ տարածք ունեցող հաստատությունն անգամ հայերի կողմից գնվել էր 1961 թվականին: Նախաձեռությունը Հայ բողոքական եկեղեցունն է եղել, որը պահել ու պահպանել է փոքրիկ հայկական օջախը:

Այնուամենայնիվ, քոչվոր ցեղերից իրար գլուխ հավաքված ու իբրև ազգ կոչված թուրքն իր ոճիրն արեց ու տվեց  ճամբար-մանկատունը քանդելու և դրա տեղում շքեղ ամառանոցներ կառուցելու թույլտվություն:

Հ.Գ.  Երբ Հիսուսն  ասաց սիրեք թշնամուն, այդժամ թուրքը չկար աշխարհում…

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0