a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիան մերժել է Եվրախորհրդարանի պատրաստած խիստ զեկույցը. «Անվավեր կճանաչենք այն»

Եվրախորհրդարան

Թուրքիան մերժել է Եվրախորհրդարանի պատրաստած խիստ զեկույցը. «Անվավեր կճանաչենք այն»

Թուրքիան ապրիլի 14-ին մերժել է Եվրախորհրդարանի պատրաստած զեկույցը, որում այլ հարցերի հետ միասին բարձրացվում էր նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Այս մասին հաղորդում է Asbarez պարբերականը:

Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ իրենք անվավեր կճանաչեն զեկույցը:

Զեկույցը վերաբերում է նաեւ Թուրքիայում խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակումներին, այդ երկրում ժողովրդավարացման գործըթացին, քրդական հարցին, քրդերի հետ բախումներին, իրավունքի գերակայության անկմանը եւ նման այլ հարցերին:

Թուրքական մամուլը Թուրքիայում մարդու հիմնարար ազատությունների ոտնահարման վերաբերյալ այդ զեկույցը վերջին տարիների աﬔնախիստ զեկույցն է համարել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0