a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրք գայլերը սկսել են աննպատակ ոռնալ «Համասյանական համերգաշարի» առիթով

D

Այն բանից հետո, ինչ դաշնակահար Տիգրան Համասյանը համերգով հանդես եկավ երբեմնի Հայկական հզոր պետության  ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկում՝ Անիում, Թուրքիայում իսկական հիստերիա է առաջացել: Հերիք չէ  «Ուղղակի այդպես ուզեցի ու ազան կանչեցի» պատասխանով իրենից ոչինչ չասող ու չներկայացնող Ֆաթիհ անունով թուրք երիտասարդը Անիում կայացած համերգից հետո համերգի մասնակիցներից մեկի՝  Անիի տաճարում աղոթքի ժամանակ կանգնել է նրա դեմն ու սկսել բարձրաձայն ազան կանչել՝ կարծես ցույց տալով, որ  «տան տերն ինքն է» (ցինիզմ), մի հատ էլ թուրքական  Գորշ գայլերի  «Ülkü ocaklar» (Իդեալիստական օջախներ) անվամբ ծայրահեղական աջակողմյան երիտասարդական կառույցի Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելն իր  խիստ վրդովմունքն է հայտնել   այն հանգամանքի վերաբերյալ, որ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը համերգ է կազմակերպել հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակներում: Թուրքական «Radikal» պարբերականի համաձայն՝ Ադըգյուզելը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ արտահայտել է իր վրդովմունքը ու չբավարարվելով դրանով,  սպառնալիքներ է հնչեցրել Թուրքիայում իրենց այդքան ազատ զգացող հայերի հասցեին:

Այս կազմակերպության ղեկավարը մոռացել է, երևի նախորդ տարի իրենց ներկայացուցիչների՝ այդ թվում Հասան Օքտայի և մյուսների  ազատ տեղաշարժն ու «ֆոտոսեսիան» Երևանով, Գյումրիով ու այդ առիթով նրանց հպարտ ֆոտոշարքերի տեղադրումը  սոցիալական ցանցերի իրենց էջերով: Անունը դնելով հայ-թուրքական հարաբերությունների համերաշխության ծրագրի շրջանակներում այցելություն Հայաստան, ու հետո վերադառնառնում են  իրենց հայրենիք և  սկսում  «մեծ-մեծ» խոսել, իսկ մեր երաժիշտներն առանց ոչ մի բան կոծկելու, ասում են, որ ժամանել են համերգների ու մի բան էլ արժանանում «ոհմակի աննպատակ ոռնալուն»:  Ավելին,  ոռնացողների Կարսի մասնաճյուղի ղեկավարն  անգամ  մեղադրել է հայերին  1915 թվականի և Խոջալուի դեպքերի կապակցությամբ և սպառնագին հարց հնչեցրել. «Հիմա ի՞նչ, մենք էլ Կարսի փողոցներում հայի որսի դուրս գա՞նք»: Կարծում եմ, պետք էր հենց էտ «թափթփուկներին» հենց մեր երկրում մի լավ դաս տալ, տան տիրոջ կարգավիճակով շպրտել մեր երկրից, ոչ թե թույլ տալ  «իրենց հետ տանել նկարներ» ՀՀ վարչապետի (Տիգրան Սարգսյան) և Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ, փոխարեն դրա  իրանց լեզվով ասած «որս անել», որ  մի հատ էլ էդպես վստահ չխոսեին:

«Այսուհետ բոլորն իմանալու են իրենց չափն ու սահմանը: Փորձում են մեր համբերությո՞ւնը չափել: Կարո՞ղ է մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք». սա էլ մյուս «փառահեղ մտքի տեր» թուրքի արտահայտությունն է` Haberler-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի միության նախագահ Գյոքսել Գյուլբեյի: Ըստ նրա,  Հայաստանի Սփյուռքի նախարարությունը տարիներ շարունակ աջակցել է հատկապես Կարսում կայանալիք մշակութային միջոցառումներին ժողովրդի վրա հոգեբանական ազդեցություն թողնելու համար: Ասել է , թե Սփյուռքի նախարարոությունն այդ կերպ փորձում է նախապատրաստվել հայ-թուրքական սահմանի բացմանը:
Գյուլբեյը Կարսում և Անիում հայկական դրոշի ծածանելու փաստի առիթով  անգամ մեղադրել է ԱԳ և Մշակույթի նախարարություններին: «Նման բաներ ինչպե՞ս են թույլատրում, չենք հասկանում»,-ասել է նա: Չի մոռացել նաև անդրադառնալ  Տիգրան Համասյանի` համերգային ծրագրի շրջանակներում եկեղեցական հանդերձանք կրելուն և եկեղեցու ներսում աղոթելուն. «Սա ոչ այլ ինչ է, քան մեր ժողովրդին հրահրելու կամ վախեցնելու փորձ»:

Կատարյալ հիմարություն, ցինիզմ,հիստերիա: Հավելենք միայն, որ Տիգրան Համասյանի համերգային ծրագիրն իսկական նվեր է երաժշտասեր հանրության համար. նաև իրենց՝  ինչ-որ մի լավ բան սովորելու ակնկալիքով:

Culture.AM

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0