a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրք գրող. «Ներկայիս Թուրքիայում շատ դժվար է հայ, քուրդ կամ ալևի լինել»

yazars

Թուրք հայտնի գրողներ Օրհան Փամուքը և Էլիֆ Շաֆաքը մտահոգություն են հայտնել Թուրքիայում աշխարհիկությանն ուղղված սպառնալիքի վերաբերյալ:

Էլիֆ Շաֆաքը, որը նաև հայերի մասին պատմող «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակն է, «The Guardian» թերթում հրապարակված «Թուրքիայում արդեն քաղաքական գործիչների վրա անգամ չենք կարողնում ծիծաղել» վերնագրով հոդվածում անդրադարձել է Թուրքիայում ստեղծված իրավիճակին:

«Մեր ազգը պառակտվել է: Մեր վարչապետը թողել է իր պաշտոնը: Խոսքի ազատությունը և աշխարհիկությունը վտանգի տակ են»,-Շաֆաքի խոսքերը մեջբերել է թուրքական «Ensonhaber» լրատվական կայքը:

Թուրք գրողը հոդվածում անդրադարձել է նաև Թուրքիայի փոքրամասնությունների դրությանը՝ նշելով, որ ներկայիս Թուրքիայում շատ դժվար է հայ, քուրդ կամ ալևի, նույնիսկ նույնասեռական և անգամ կին լինել:

Իսկ Նոբելյան մրցանակակիր, գրող Օրհան Փամուքը Թուրքիայում աշխարհիկությանն ուղղված սպառնալիքի մասին խոսել է իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցի ժամանակ: Ինչպես հայտնում է թուրքական «Aktifmedya» լրատվական կայքը, Փամուքն ընդգծել է, որ Թուրքիայի իսլամամետ կառավարությունը սկսել է ավելի ռեպրեսիվ և ավտորիտար դառնալ:

«Ես ինձ համար չեմ վախենում, այլ իմ երկրի, ընկերների, աշխարհիկ թուրքերի, կրթված մարդկանց, Եվրոպայի կողմնակիցների համար եմ վախենում»,-ասել է հայտնի գրողը՝ նշելով, որ իշխանություններին քննադատող լրագրողները հետապնդումների են ենթարկվում, հեռացվում են աշխատանքից, իսկ ընդդմադիրը լրատվամիջոցները փակվում են:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0