Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Թուրք կուսակցապետ. «Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարելի էր կանխել» | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրք կուսակցապետ. «Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարելի էր կանխել»

T

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես է եկել ուշագրավ հայտարարություններով: CNN-ի թուրքական ծառայությանը հարցազրույց տված Քըլըչդարօղլուն օրակարգային հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ է արել:

Ըստ ermenihaber-ի, անդրադառնալով Գերմանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձի ընդունմանը՝ ԺՀԿ առաջնորդը նշել է, որ բանաձևի հաստատումը կարող էր կանխվել:

Նա քննադատել է թուրքական ծագմամբ գերամանցի պատգամավորների դեմ ուղղված Էրդողանի հայտարարություններն այն մասին, թե նրանց «արյունը պղծված է» և պետք է հետազոտություն կատարել՝ նրանց իրական ծագումը պարզելու համար:  Ընդդիմադիր կուսակցապետը նշել է, որ թեմայի վերաբերյալ կատարված հայտարարությունները քաոսային են և սխալ.

«Իրական խնդիրն այն ժամանակ կծագի, երբ թեման Գերմանիայում ներառվի դասագրքերի ծրագրի մեջ: Դա միանշանակ կարելի էր կանխել: Այս թեման ամիսներ շարունակ օրակարգում էր: Մերկելի հետ բազմաթիվ անգամ հանդիպեցիք: Պետք էր խնդրի նրբությունները ներկայացնել: Եթե ԺՀԿ-ն իշխանության գլուխ լիներ, բանաձևը երբեք չէր ընդունվի: Մենք կխոսեին, կհամոզեինք»,- հայտարարել է նա:

Քըլըչդարօղլուն քննադատել է Թուրքիայի իշխանությունների գործունեությունը: Նրա կարծիքով՝  Թուրքիայի կառտավարությունը անհաջող է գործում թե արտաքին քաղաքականության ոլորտում, թե  ահաբեկչության դեմ պայքարում:

Ըստ ԺՀԿ նախագահի՝  Թուրքիայի իշխանություններին նոր թշնամի է հարկավոր և այդ թշնամու դերում կարող է  հայտնվել  նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Քըլըչդարօղլուի համոզմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ -AKP) իր վարած անհաջող քաղաքականության մեղքը բարդելու է հենց ԱԶԿ նախկին նախագահ Դավութօղլուի վրա:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0