a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրք պատմաբանի կարծիքով՝ Թուրքիան պիտի ներողություն խնդրի և վերադրաձնի հայերի ունեցվածքը

պատմաբան

Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» կայքին՝ Օրանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան պիտի հատուկ շրջաբերական հրապարակի և ներողություն խնդրի հայերից: Ըստ Օրանի՝ Անկարան պիտի ներողություն խնդրի նաև սեփական քաղաքացիներից «այդ ողբերգությունը մինչև օրս նրանցից թաքցնելու համար»:

Թեմայի վերաբերյալ իր հակիրճ անդրադարձում Օրանը բարձրացրել է նաև  հայերի ունեցվածքի փոխհատուցման հարցը: Մասնավորապես գրում է. «Քանի դեռ թուրքական պետությունը շարունակում է ջայլամի քաղաքականությունը, միջազգային  հանրության կողմից հասցվող հարվածները շատանալու են և էլ ավելի ուժգնանալու: Ժխտումների շարքը սկսվեց  «Հայերին սպանե՞լ են: Այ քեզ բան» հայտարարությամբ: Շարունակվեց «Մենք նրանց չենք սպանել, այդ նրանք են մեզ սպանել» պնդումներով: Իսկ այժմ էլ հասել է այն մակարդակին, որ ասում են. «Փոխադարձ կոտորածներ են եղել»: Սա խայտառակում է մեր երկիրը:  Ես ինչո՞ւ պիտի քողարկեմ երիտթուրքերի հանցագործությունները»:

Թուրք մտավորականը նշել է, որ ցեղասպանություն բառի օգտագործումը պարտադիր չէ և ինքն էլ, տարբեր պատճառներից ելնելով, այն չի օգտագործում: Սակայն նա առաջարկել է, որ Թուրքիան անմիջապես Գերմանիայի խորհրդարանի որոշմանն ի պատասխան գրավոր հայտարարությամբ հանդես գա, որում մասնավորապես կնշվի հետևյալը.

- Մենք դատապարտում ենք երիտթուրքերի կառավարության վարած քաղաքականությունը, որի հետևանքով հարյուր հազարավոր օսմանահպատակ հայեր պատերազմի ընթացքում բնաջնջվեցին, Անատոլիան աղքատացավ: Ցավակցում ենք այդ մարդկանց թոռներին և հայտարարում, որ թեկուզ որպես խորհրդանշական քայլ փոխհատուցելու ենք նրանց ունեցվածքը:

- Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներից՝ մինչ օրս այս աղետը նրանցից թաքցնելու համար:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0