a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ժխտողական հոդվածների հերթական ժողովածուն Հայկական հարցի վերաբերյալ

Culture.AM Flags A. T

Թուրքական փառահեղ միտքը շարունակում է “փայլել”:  Արտասահմանյան քաղաքական գործիչների ու մամուլի համար պատրաստված է հերթական անիմաստությունը: Այս անգամ հրատարակչության ոլորտում:

Թուրքիան շարունակում է իր ժխտողական հրատարակումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այդ մասին է վկայում հերթական նորաթուխ ժողովածուն՝ «Հայ-թուրքական հարաբերությունները տարաբնակեցման և վերաբնակեցման 100-րդ տարելիցին» վերնագրով՝ հրատարակված Ստամբուլի քաղաքապետարանի մշակութային հարցերով կազմակերպության կողմից։ 18 հեղինակների՝ թուրք ակադեմիկոսների տեսակները, որոնք զետեղված են այդ գրքում, վերաբերում են հայ-թուրքական հարաբերություններում տիրող խնդիրներին և դրանց համապատասխան լուծումներին։
Գրքում տեղ են գտել այնպիսի հոդվածներ, որոնք ներկայացնում են Օսմանյան պետությանը հայերի մատուցած ծառայությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվում հայկական վրիժառուական գործողություններին, վերջինս որակելով որպես “ահաբեկչություն”։
Հոդվածների ժամանակագրությունը ներառում է մինչև հայ-թուրքական արձանագրությունների ու այսպես կոչված խաղաղության դիվանագիտության կիրառումը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0