a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԼՂՀ նախագահը ծանոթացել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջի նորոգման գործընթացին

Culture.AM NKR

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջ, ծանոթացել վերանորոգված և նոր կառուցվող մասնաշենքերին, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Արմեն Շահազիզյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ այս կարեւոր ծրագրի իրականացման համար, ընդգծելով, որ նոր պայմաններում քոլեջն ավելի արդյունավետորեն կշարունակի իր աշխատանքը»,– ասվում է հաղորդագրությունում։

Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0